Ճատրակ. Աշխարհի Խմբային Ախոյեանութիւն. Հայաստան – Ազրպէյճան` 2-2
Թուրքիոյ մէջ տեղի ունեցող աշխարհի ճատրակի խմբային ախոյեանութեան 5-րդ հանգրուանին ծիրին մէջ, նախանցեալ օր Հայաստանի տղոց ազգային հաւաքականը 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց իր մրցակիցին` Ազրպէյճանի հետ:
Լեւոն Արոնեան եւ Սերկէյ Մովսիսեան հաւասարութիւններ արձանագրեցին` յաջորդաբար Ռաուֆ Մամետովի եւ Էլթաժ Սաֆարլիի հետ:
Թէեւ Վլատիմիր Յակոբեան յաղթեց Նիճաթ Մամետովի, սակայն Գաբրիէլ Սարգսեան պարտուեցաւ Վասիֆ Տիւրարպայլիէն:
Նշենք, որ երէկ` կիրակի, 1 դեկտեմբերին մրցում տեղի չունեցաւ, որովհետեւ հանգիստի օր էր:
Ստորեւ 5-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
| Հոլանտա – Եգիպտոս | 3-1 |
| Ուքրանիա – Թուրքիա | 2,5-1,5 |
| Ռուսիա – Գերմանիա | 3,5-0,5 |
| Միացեալ Նահանգներ – Չինաստան | 1,5-2,5 |
Ստորեւ դասաւորումը` 5-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
| Յ. | Հ | Պ | ԿԷՏ | |
| 1.- Ուքրանիա | 5 | 0 | 0 | 10 |
| 2.- Ռուսիա | 3 | 1 | 1 | 7 |
| 3.- Հոլանտա | 3 | 0 | 2 | 6 |
| 4.- ՀԱՅԱՍՏԱՆ | 2 | 2 | 1 | 6 |
| 5.- Չինաստան | 3 | 0 | 2 | 6 |
| 6.- Ազրպէյճան | 2 | 1 | 2 | 5 |
| 7.- Միացեալ Նահանգներ | 2 | 0 | 3 | 4 |
| 8.- Գերմանիա | 2 | 0 | 3 | 4 |
| 9.- Թուրքիա | 1 | 0 | 4 | 2 |
| 10.- Եգիպտոս | 0 | 0 | 5 | 0 |
CATEGORIES Մարզական

