ՀՄԸՄ ԼԵՎԱՄ . 2013-2014 Տարեշրջանը Սկսաւ Մինի-Մարաթոնի Մրցումներով
Կազմակերպութեամբ ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբին եւ գործակցութեամբ ՀՄԸՄ-ի աթլեթիզմի յանձնախումբին, կիրակի, 1 դեկտեմբեր 2013-ին, առաւօտեան ժամը 8:00-էն 9:30 տեղի ունեցաւ ԼԵՎԱՄ-ի 2013-2014 տարեշրջանի առաջին ձեռնարկը` մինի մարաթոնը` Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ:
Այս մարաթոնին իրենց մասնակցութիւնը բերին 180 աշակերտ-աշակերտուհիներ, որոնք կը ներկայացնէին լիբանանահայ 12 վարժարաններ:
Մրցակցութիւնը չափազանց սուր էր աշակերտներուն միջեւ: Անոնցմէ իւրաքանչիւրը փորձեց ներկայացնել իր լաւագոյնը եւ ձգտեցաւ իր դպրոցի անունը բարձրացնել փոտիոմ: Ի հարկէ մեծ էր դերը աշակերտներու մարզիչներուն եւ ծնողներուն, որոնք եկած էին անոնց մօտ վստահութիւն եւ եռանդ յառաջացնելու:
Մրցումի աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը, որուն ներկայ էին ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան անդամներ Նազօ Հապիպեան, Վաչէ Նաճարեան եւ Վաչէ Ծատուրեան, Լիբանանի աթլեթիզմի ֆետերասիոնէն Նաամթալլա Պըժժանի եւ Էլի Տագէսեան:
Մրցումներուն պատկերն է.
1999 – 2000 – 2001-ի Ծնունդ Աղջիկներ
1.- Արին Թաշճեան (Ճեմարան) 5′ 47
2.- Սինթիա Մալիքեան (Ս. Հռիփսիմեանց) 5′ 48
3.- Սթեֆանի Գոլայեան (Մեսրոպեան) 5′ 50
4.- Լեթիսիա Հեքիմեան (Մեսրոպեան) 6′ 10
5.- Նանէ Սեմերճեան (Ճեմարան) 6′ 30
6.- Սերենա Հայէք (Հարպոյեան) 6′ 37
7.- Սելին Ղազարեան (Մեսրոպեան) 6′ 40
8.- Կրէյս Մարտիրոսեան (Ճեմարան) 7′ 04
9.- Լիւսի Ֆստըքճեան (Մեսրոպեան) 7′ 05
10.- Լուչիանա Գազճեան (Հարպոյեան) 7′ 1
1999 – 2000 – 2001-ի Ծնունդ Տղաներ
1.- Քրիստ Բրուտեան (Ճեմարան) 5′ 07
2.- Գէորգ Պետրեան (Մխիթարեան) 5′ 13
3.- Էթիեն Գազճեան (Հարպոյեան) 5′ 16
4.- Սագօ Աբգար (Հարպոյեան) 5′ 18
5.- Մհեր Ժենանեան (Հարպոյեան) 5′ 37
6.- Աւօ Օհանեան (Հարպոյեան) 5′ 37
7.- Աւետիս Գալայճեան (Սրբոց Քառասնից Մանկանց) 5′ 40
8.- Վարագ Կայծ Չաքրեան (Ճեմարան) 5′ 48
9.- Լէոն Գասբարեան (Հարպոյեան) 5′ 50
10.- Մանօ Միքայէլեան (Մխիթարեան) 5′ 52
1996 – 1997 – 1998-ի Ծնունդ Աղջիկներ
1.- Դալար Պետիկեան (Եղիշէ Մանուկեան) 10′ 37
2.- Շաղիկ Տէր Պետրոսեան (Ճեմարան) 10′ 41
3.- Սէրլի Ապրիլեան (Մեսրոպեան) 10′ 47
4.- Մարինա Սարեան (Եղիշէ Մանուկեան) 11′ 03
5.- Սանան Խաչերեան (Ճեմարան) 12′ 48
6.- Քրիսթել Յովսէփեան (Ճեմարան) 12′ 50
7.- Կալի Խիւտավերտեան (Ճեմարան) 13′ 26
8.- Ռոզալին Գասապեան (Եղիշէ Մանուկեան) 13′ 50
9.- Վերա Պոզոյեան (Հարպոյեան) 13′ 52
10.- Կասիա Արսլանեան (Հարպոյեան)14′ 05
1996 – 1997 – 1998-ի Ծնունդ Տղաներ
1.- Գօգօ Ահարոնեան (Հարպոյեան) 7′ 53
2.- Նարեկ Արսլանեան (Սոֆիա) 7′ 58«
3.- Սերժ Կէօքճեան (Եղիշէ Մանուկեան) 8′ 03
4.- Կարօ Շատոյեան (Սոֆիա) 8′ 06
5.- Րաֆֆի Խալոյեան (Ճեմարան) 8′ 12
6.- Սերժ Տագեսեան (Ճեմարան) 8′ 27
7.- Կրեկուար Ժուգուգլեան (Ս. Հռիփսիմեանց) 8′ 51
8.- Հարօ Սողոմոնեան (Ճեմարան) 8′ 55
9.- Յարութ Ասմինեան (Մեսրոպեան) 8′ 58
10.- Յակոբ Բամպուքեան (Հարպոյեան) 9′ 03
1995-ի Ծնունդ Տղաներ
1.- Հրակ Ճիյանշահեան (Եղիշէ Մանուկեան) 8′ 37
2.- Սեդրակ Կարապետեան (Սոֆիա)
3.- Աւօ Պասմաճեան (Մեսրոպեան)
4.- Փիթըր Պետրոսեան (Եղիշէ Մանուկեան)
ՀՄԸՄ-Ի ԼԵՎԱՄ-Ի ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

