ԼՂՀ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ. ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ

Արցախում հայրենադարձութեան ծրագրի կենսագործման շրջանակներում համայն լիբանանահայութեան ջանքերով «Արցախ» ֆոնտ հիմնադրամի միջնորդութեամբ իրագործուող ազգանուէր, հայրենաշէն ծրագրերը մեծ երախտիքի են արժանանում Արցախի ժողովրդի եւ պետական այրերի կողմից:

2007 թուականից կենսագործուող «Նոր կեանք, նոր յոյս» ծրագրի շրջանակներում նախարարութեան եւ «Արցախ» ֆոնտ հիմնադրամի համատեղ աշխատանքների արդիւնքում Արցախի վերաբնակեցուող բնակավայրերում 3 եւ աւելի երեխաներ ունեցող շուրջ 400 ընտանիքների բաժանուել են կթան կովեր, ընդ որում միայն 2010 թուականի ընթացքում` 156 ընտանիքների` 25 370 000 դրամ (կամ 71 000 ա. տոլար) ընդհանուր արժողութեամբ: Պատշաճ ուշադրութեան է արժանի նաեւ «Արցախ» ֆոնտի մէկ այլ նախաձեռնութիւնը` Քաշաթաղի շրջանում վերաբնակեցուող գիւղերին դեղորայքի եւ բժշկական որոշ սարքաւորումների տրամադրումը:

Մեր երախտագիտութիւնն ենք յայտնում «Արցախ» ֆոնտին, նրա տնօրինութեանը ի դէմս պարոն Յակոբեանի լիբանանահայութեան ջանքերի ուղղորդմամբ հայրենանուէր աշխատանքի համար: Յոյսով ենք, որ նախարարութեան եւ «Արցախ» ֆոնտի համագործակցութիւնը համազգային այս ծրագրի շրջանակներում ոչ միայն շարունակական կը լինի, այլեւ կը բարձրանայ որակական նոր մակարդակի վրայ` ի դէմս նպատակային ու արդիւնաւէտ նոր ծրագրերի` ի բարօրութիւն Արցախ աշխարհի աճող ընտանիքների եւ ի շահ համայն հայութեան:

ԼՂՀ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Ն. ԱՍԾԱՏՐԵԱՆ

Share this Article
CATEGORIES