Ճատրակ. Աշխարհի Խմբային Ախոյեանութիւն. Ռուսիա` Ախոյեան. Հայաստան` 5-րդ
Թուրքիոյ մէջ տեղի ունեցած ճատրակի աշխարհի խմբային ախոյեանութիւնը հասաւ իր աւարտին, երբ տեղի ունեցան 9-րդ հանգրուանի ճակատումները:
Գործող ախոյեան Հայաստանի տղոց հաւաքականը, իր կատարած վերջին ճակատումին 2,5-1,5 արդիւնքով պարտութիւն մը կրելով Ուքրանիայէն, հանդիսացաւ 5-րդ` 10 կէտով:
Ռուսիա հանդիսացաւ ախոյեան, մինչ անոր ետին 2-րդ եւ 3-րդ դիրքերը գրաւեցին Չինաստան եւ Ուքրանիա: Եգիպտոս իր կատարած 9 մրցումներուն ալ պարտուեցաւ:
Ստորեւ` մնացեալ մրցումներուն արդիւնքները.
| Ռուսիա – Եգիպտոս | 2,5-1,5 |
| Միացեալ Նահանգներ – Հոլանտա | 2-2 |
| Չինաստան – Թուրքիա | 3-1 |
| Ազրպէյճան – Գերմանիա | 1-3 |
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- Ռուսիա | 7 | 1 | 1 | 15 |
| 2.- Չինաստան | 7 | 0 | 2 | 14 |
| 3.- Ուքրանիա | 7 | 0 | 2 | 14 |
| 4.- Միացեալ Նահանգներ | 4 | 2 | 3 | 10 |
| 5.- ՀԱՅԱՍՏԱՆ | 4 | 2 | 3 | 10 |
| 6.- Հոլանտա | 4 | 1 | 4 | 9 |
| 7.- Գերմանիա | 4 | 0 | 5 | 8 |
| 8.- Ազրպէյճան | 3 | 1 | 5 | 7 |
| 9.- Թուրքիա | 1 | 1 | 7 | 3 |
| 10.- Եգիպտոս | 0 | 0 | 9 | 0 |
CATEGORIES Մարզական

