«Չեմփիընզ Լիկ». Նափոլի, Այաքս Ամսթերտամ, Փորթօ, Եուվենթուս Եւ Պենֆիքա Դուրս Մնացին Մրցաշարքէն

UEFA-Champions-League-Logo-Football-Wallpapers-HDԽմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ-լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքը երէկ հասաւ իր աւարտին, երբ յստակացան 1-16-րդ հանգրուան հասնող 16 խումբերը:

Թէեւ Նափոլի յաղթեց Արսենալի` 2-0 արդիւնքով, սակայն դուրս մնաց մրցաշարքէն` նկատի ունենալով, որ Պորուսիա Տորթմունտ 2-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով Մարսէյի դաշտին վրայ Արսենալի հետ ապահովեց իր տոմսը:

Թուրքիոյ մէջ Եուվենթուս Կալաթասարայէն 1-0 արդիւնքով պարտութիւն մը կրելէ ետք, մրցաշարքին հրաժեշտ տուաւ: Ուեսլի Շնայտըր նշանակեց թրքական կազմին եւ մրցումին միակ կոլը (85-րդ):

Պարսելոնա 6-1 արդիւնքով ջախջախեց իր հիւրը` Սելթիքը: Նէյմար նշանակեց երեք կոլ (45-րդ, 48-րդ եւ 58-րդ):

Փորթօ, որ Աթլեթիքօ Մատրիտէն 2-0 արդիւնով պարտութիւն մը կրեց, դուրս մնաց մրցաշարքէն:

Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.

Ա. ԽՄԲԱԿ  
Մանչեսթըր Եունայթըտ – Շախտիոր Տոնեցք 1-0
Ռէալ Սոսիետատ – Պայէր Լեւերքուզըն 0-1
Բ. ԽՄԲԱԿ  
Քոփենհակըն – Ռէալ Մատրիտ 0-2
Կալաթասարայ – Եուվենթուս 1-0
Գ. ԽՄԲԱԿ  
Պենֆիքա – Փարիզ Սեն Ժերմեն 2-1
Օլիմփիաքոս – Անտըրլեխթ 3-1
Դ. ԽՄԲԱԿ  
Պայէրն Միւնիխ – Մանչեսթըր Սիթի 2-3
Վիքթորիա Փլզեն – Մոսկուայի Բանակայիններ 2-1
Ե. ԽՄԲԱԿ  
Չելսի – Շթէուա Պուքրեշ 1-0
Շալքէ – Պալ 2-0
Զ. ԽՄԲԱԿ  
Մարսէյ – Պորուսիա Տորթմունտ 1-2
Նափոլի – Արսենալ 2-0
Է. ԽՄԲԱԿ  
Աթլեթիքօ Մատրիտ – Փորթօ 2-0
Աւստրիա Վիեննա – Զենիթ Ս. Փեթերսպուրկ  
Ը. ԽՄԲԱԿ  
Ա. Սէ. Միլան – Այաքս Ամսթերտամ 0-0
Պարսելոնա – Սելթիք 6-1
   

Ստորեւ` խմբակներուն վերջնական դասաւորումը.

Ա. ԽՄԲԱԿ     Յ. Հ. Պ. ՆՇ. Ս. ԿԷՏ
1.- Մանչեսթըր Եունայթըտ 4 2 0 12 3 14
2.- Պայէր Լեւերքուզըն 3 1 2 9 10 10
3.- Շախտիոր Տոնեցք 2 2 2 7 6 8
4.- Ռէալ Սոսիետատ 0 1 5 1 10 1
Բ. ԽՄԲԱԿ            
1.- Ռէալ Մատրիտ 5 1 0 20 5 16
2.- Կալաթասարայ 2 1 3 8 14 7
3.- Եուվենթուս 1 3 2 9 9 6
4.- Քոփենհակըն 1 1 4 4 13 4
Գ. ԽՄԲԱԿ            
1.- Փարիզ Սեն Ժերմեն 4 1 1 16 5 13
2.- Օլիմփիաքոս 3 1 2 10 8 10
3.- Պենֆիքա 3 1 2 8 8 10
4.- Անտըրլեխթ 0 1 5 4 17 1
Դ. ԽՄԲԱԿ            
1.- Պայէրն Միւնիխ 5 0 1 17 5 15
2.- Մանչեսթըր Սիթի 5 0 1 18 10 15
3.- Վիքթորիա Փլզեն 1 0 5 6 17 3
4.- Մոսկուայի Բանակայիններ 1 0 5 8 17 3
Ե. ԽՄԲԱԿ            
1.- Չելսի 4 0 2 12 3 12
2.- Շալքէ 3 1 2 6 6 10
3.- Պալ 2 2 2 5 6 8
4.- Շթէուա Պուքրեշ 0 3 3 2 10 3
Զ. ԽՄԲԱԿ            
1.- Պորուսիա Տորթմունտ 4 0 2 11 6 12
2.- Արսենալ 4 0 2 8 5 12
3.- Նափոլի 4 0 2 10 9 12
4.- Մարսէյ 0 0 6 5 14 0
Է. ԽՄԲԱԿ            
1.- Աթլեթիքօ Մատրիտ 5 1 0 15 3 16
2.- Զենիթ Ս. Փեթերսպուրկ 1 3 2 5 9 6
3.- Փորթօ 1 2 3 4 7 5
4.- Աւստրիա Վիեննա 1 2 3 5 10 5
Ը. ԽՄԲԱԿ            
1.- Պարսելոնա 4 1 1 16 5 13
2.- Ա. Սէ. Միլան 2 3 1 8 5 9
3.- Այաքս Ամսթերտամ 2 2 2 5 8 8
4.- Սելթիք 1 0 5 3 14 3
Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )