Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացուց նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Ա. դասակարգի ախոյեանութեան 9-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները:
Այդ արդիւնքները ներկայացուցին հետեւեալ պատկերը. Ահտ – Սալամ Զղարթա` 3-2, Սաֆա – Մապարրա` 6-2, Ռասինկ – Նըժմէ` 3-2, Շապապ Սահել – Թատամոն Սուր` 2-0, Ախա Ահլի Ալէյ – Իժթիմահի` 2-2 եւ Թրիփոլի – Անսար` 0-0:
Իր անկարգապահ համակիրներուն պատճառով Սալամ Զղարթա մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Ինչ կը վերաբերի կախակայուած մարզիկներուն, անոնց մեծամասնութիւնը Բ. դասակարգի խումբերուն մաս կը կազմէ:
Ամալ Թրիփոլիի (Բ. դասակարգ) մարզիկներէն Ալի Համմամ վեց մրցումով կախակայուեցաւ` մրցումէն ետք մրցակից կազմին մարզիկներէն մէկուն դիտումնաւոր կերպով հարուածած ըլլալուն պատճառով, մինչ ակումբին պատասխանատուներէն Ժալալ Հիւսնի վեց ամիսով կախակայուեցաւ` ֆետերասիոնին հասցէին անարգական խօսքեր ըսած ըլլալուն պատճառով:
Ստորեւ կու տանք այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը, որ հրապարակուեցաւ ֆետերասիոնին կողմէ.
| Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| ՇԱԲԱԹ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Իժթիմահի – Սալամ Զղարթա | 2:15 | Թրիփոլի |
| Մապարրա – Անսար | 2:15 | Ահտ |
| Սաֆա – Ահտ | 3:30 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Թատամոն Սուր – Ռասինկ | 2:15 | Սուր |
| Թրիփոլի – Շապապ Սահել | 2:15 | Թրիփոլի |
| Ախա Ահլի Ալէյ – Նըժմէ | 3:30 | Սայտա |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՈՒՐԲԱԹ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ահլի Սայտա – Շապապ Թրիփոլի | 2:15 | Սայտա |
| Թատամոն Պէյրութ – Սաժես | 2:15 | Ահտ |
| ՇԱԲԱԹ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Նահտա Պար Էլիաս – Ռիատա Ուալ Ատապ | 2:15 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Ահլի Նապաթիէ – Շեպիպեթ Մազրաա | 2:15 | Քֆարժոզ |
| Խըյուլ – Նեպի Շիթ | 2:15 | Նըժմէ |

