Կատարուեցաւ Հայաստանի Ֆութսալի 2012-2013 Տարեշրջանի Մրցանակաբաշխութիւնը
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքէջը կը հաղորդէ, որ ֆետերասիոնին գրասենեակին մէջ տեղի ունեցաւ Հայաստանի ֆութսալի 2012-2013 տարեշրջանի մրցանակաբաշխութիւնը:
Մետալներով պարգեւատրուեցան ախոյեան Շահումեան, 2-րդ մրցանակակիր` Փոլիթեքնիք եւ 3-րդ մրցանակակիր` Թալ Կրիկ ակումբներու ֆութպոլիստները:
Նախորդ տարեշրջանի լաւագոյն ֆութպոլիստի տիտղոսը ստացաւ Յակոբ Ուզունեան (Փոլիթեքնիք), իսկ լաւագոյն ռմբարկուի մրցանակը ստացաւ Խորէն Զարգարեան (Թալ Կրիկ):
CATEGORIES Մարզական