Եւրոպական Ֆութպոլ. Ռէալ Մատրիտ Եւ Փարիզ Սեն Ժերմեն` Մեծագոյն Յաղթականները. Չելսի – Մանչեսթըր Եունայթըտ` 3-1

Սամուէլ Էթու
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ կատարուած ճակատումներուն, Արսենալ, Եուվենթուս եւ Փարիզ Սեն Ժերմեն յաղթանակներ արձանագրելով ամրապնդեցին պարագլուխի իրենց դիրքերը:
Պարսելոնա, որ հաւասարութիւն մը արձանագրեց, մնաց պարագլուխի դիրքին վրայ, իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ գերազանցելով Աթլեթիքօ Մատրիտը, որ նոյնպէս հաւասարութիւն մը արձանագրեց:
Անգլիոյ շաբթուան գագաթի ճակատումին, Մանչեսթըր Եունայթըտ 3-1 արդիւնքով պարտուած հեռացաւ Լոնտոնէն, ուր 3-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց դաշտին տիրոջմէն` Չելսիէն: Սամուէլ Էթու եղաւ մրցումին աստղը, իրագործելով հեթրիք մը (17-րդ, 45-րդ եւ 49-րդ):
Իսկ Արսենալ Սանթիակօ Քազորայի նշանակած երկու կոլերուն շնորհիւ (57-րդ եւ 62-րդ) 2-0 արդիւնքով յաղթեց Ֆուլհեմի:
Եուվենթուս 4-2 արդիւնքով յաղթեց Սամտորայի, իսկ անոր անմիջական մրցակից Ա. Էս. Ռոմա` Լիվորնոյի:
Ինչ կը վերաբերի Սպանիոյ, Ռէալ Մատրիտ հանդիսացաւ Սպանիոյ շաբաթավերջի մրցումներուն մեծագոյն յաղթականը` 5-0 արդիւնքով ջախջախիչ յաղթանակով մը վերադառնալով Ռէալ Պեթիսի դաշտէն: Քրիսթիանօ Ռոնալտօ եւ Կերըթ Պէյլ բաւականացան մէկական կոլով:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
|
ԱՆԳԼԻԱ. 22-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Սանտըրլենտ – Սաութհեմփթըն | 2-2 |
| Արսենալ – Ֆուլհեմ | 2-0 |
| Քրիսթալ Փալաս – Սթոք Սիթի | 1-0 |
| Մանչեսթըր Սիթի – Քարտիֆ | 4-2 |
| Նորուիչ – Հալ Սիթի | 1-0 |
| Ուեսթ Համ – Նիւքասըլ | 1-3 |
| Լիվըրփուլ – Ասթոն Վիլա | 2-2 |
| Սուանզի – Թոթենհամ | 1-3 |
| Չելսի – Մանչեսթըր Եունայթըտ | 3-1 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Ուեսթ Պրոմուիչ – Էվըրթըն | 22:00 |
|
ԻՏԱԼԻԱ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Ա. Էս. Ռոմա – Լիվորնօ | 3-0 |
| Եուվենթուս – Սամտորիա | 4-2 |
| Ուտինեզէ – Լացիօ Ռոմա | 2-3 |
| Աթալանթա – Քալիարի | 1-0 |
| Պոլոնիա – Նափոլի | 2-2 |
| Քաթանիա – Ֆիորենթինա | 0-3 |
| Քիեւօ Վերոնա – Փարմա | 1-2 |
| Ճենովա – Ինթեր Միլան | 1-0 |
| Սասուոլօ – Թորինօ | 0-2 |
| Ա. Սէ. Միլան – Հելաս Վերոնա | 1-0 |
|
ՍՊԱՆԻԱ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Ռէալ Պեթիս – Ռէալ Մատրիտ | 0-5 |
| Էլչէ – Ռայօ Վայեքանօ | 2-0 |
| Կրանատա – Օսասունա | 0-0 |
| Էսփանիոլ – Սելթա Վիկօ | 1-0 |
| Կեթաֆէ – Ռէալ Սոսիետատ | 2-2 |
| Վիարէալ – Ալմերիա | 2-0 |
| Լեվանթէ – Պարսելոնա | 1-1 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Սեւիլլա | 1-1 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Ռէալ Վայատոլիտ | 23:00 |
|
ՖՐԱՆՍԱ. 21-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Պասթիա – Պորտօ | 1-0 |
| Լորիան – Կենկան | 2-0 |
| Նիս – Աժաքսիօ | 2-0 |
| Ռենն – Էվիան | 0-0 |
| Սոշօ – Մոնփելիէ | 0-2 |
| Ռեմ – Լիոն | 0-2 |
| Թուլուզ – Մոնաքօ | 0-2 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Նանթ | 5-0 |

