Թենիս. Աւստրալիոյ Բաց Մրցաշարք. Այսօր` Նատալ – Ֆետերեր Կիսաւարտականի Ճակատումը

Տոմինիքա Չիպուլքովա

Տոմինիքա Չիպուլքովա

Սթանիսլաւ Վաւրինքա

Սթանիսլաւ Վաւրինքա

Լի Նա

Լի Նա

Երէկ տեղի ունեցան Աւստրալիոյ թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին աղջկանց կիսաւարտականի մրցումները, ինչպէս նաեւ տղոց կիսաւարտականի մրցում մը, որուն ընթացքին Սթանիսլաւ Վաւրինքա (Զուիցերիա, 8-րդ), 6-3, 6-7 եւ 7-6 արդիւնքով յաղթեց Թոմաս Պերտիչի (Չեխիա, 7-րդ):

Կիսաւարտականի երկրորդ մրցումը տեղի պիտի ունենայ այսօր` Ռաֆայէլ Նատալի (Սպանիա, առաջին) եւ Ռոժէ Ֆետերերի (Զուիցերիա, 6-րդ) միջեւ:

Ինչ կը վերաբերի աղջկանց կիսաւարտականի մրցումներուն, աւարտականի իրենց տոմսերը ապահովեցին 4-րդ դասուած Լի Նա (Չինաստան) եւ Տոմինիքա Չիպուլքովա (Սլովաքիա, 20-րդ):

Նա յաղթեց քանատացի Էօժենի Պուշարի (30-րդ)` 6-2 եւ 6-4 արդիւնքով, իսկ Չիպուլքովա` Ակնիեսցքա Ռատուանսքայի (Լեհաստան, 5-րդ)` 6-1 եւ 6-2 արդիւնքով:

 

Share this Article
CATEGORIES