Հայատեացութիւնը Միաւորում Է Անգամ Էրտողանին Ու Կիւլենականներին

«ՍԻՎԻԼՆԵԹ»

miyavoroume

Ումիթ

Ումիթն ասել է, որ ներքին գործերի նախարար Մուամեր Կիւլերը հրաժարական է տուել, քանի որ որդին ձերբակալուել է կաշառակերութեան մեղադրանքով, իսկ կիւլենական շարժման դէմ իրականացուած գործողութիւնների արդիւնքում ոստիկանութեան հարիւրաւոր աշխատակիցների նման պաշտօնաթող է արուել անվտանգութեան վերահսկողութեան յանձնախմբի ղեկավար Ռամազան Աքիւրեքը:

Մուամեր Կիւլերը Տինքի սպանութեան ժամանակ եղել է Պոլսոյ ոստիկանապետը, եւ տեղեկութիւններ կան այն մասին, որ քայլեր չի ձեռնարկել սպանութիւնը կանխելու համար: Աքիւրեքն էլ Հրանդ Տինքի սպանութեան ժամանակ եղել է Տրապիզոնի նահանգի անվտանգութեան վարչութեան պետը եւ աշխատանքից ազատուել` պաշտօնական պարտականութիւնների թերացման համար:

Ումիթը նշել է, թէ այժմ շարունակւում է Էրտողանի գլխաւորած Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան եւ կիւլենական շարժման միջեւ հակամարտութիւնը, սակայն երբ գործը հասնում է հայի` Տինքի սպանութեանը, ապա այս երկու կողմերը ազգային միասնութեան անուան տակ համախմբւում են:

«Տեղի ունեցած իրադարձութիւնները վկայում են, որ հային սպաննելը պետութեան համար սովորական բան է, եւ որ սպաննողն անպատիժ է մնալու», ասել է Ահմեթ Ումիթը:

 

 

Share this Article
CATEGORIES