Սոչի-2014. Քանատա Առաջին Անգամ Ըլլալով Պատմութեան Մէջ Ժամանակաւորապէս Գրաւեց Մետալներու Դասաւորման Առաջին Դիրքը

sochi2014Երէկ` Սոչիի մէջ (Ռուսիա) տեղի ունեցող 2014-ի ձմեռնային ողիմպիական խաղերուն 4-րդ օրը, Քանատա իր մետալներուն թիւը բարձրացնելով 9-ի, պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով գրաւեց մետալներու դասաւորման առաջին դիրքը: Թէեւ աւելի ուշ Նորվեկիա վերստին պարագլուխի դիրքը խլեց Քանատայէն, սակայն քանատացիք ուրախ էին` նկատի ունենալով, որ թէ՛ ամառնային եւ թէ՛ ձմեռնային ողիմպիական խաղերուն ցարդ այդ դիրքին վրայ չէին տեսնուած:

Նորվեկիոյ եւ Քանատայի նման իր կարգին Գերմանիա ցարդ տիրացած է 4 ոսկի մետալի: Միացեալ Նահանգներ եւ Զուիցերիա ցարդ ապահոված են 2-ական ոսկի մետալ, մինչ հիւրընկալ երկիրը` Ռուսիան ապահոված է միայն ոսկի մետալ մը:

Երէկուան խաղերէն ետք այժմ մետալներուն ընդհանուր դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.

 

ՈՍԿԻ

ԱՐԾԱԹ

ՊՐՈՆԶ

ԳՈՒՄԱՐ

1.- Նորվեկիա

4

3

4

11

2.- Քանատա

4

3

2

9

3.- Գերմանիա

4

1

0

5

4.- Հոլանտա

3

2

3

8

5.- Միացեալ Նահանգներ

2

1

4

7

6.- Զուիցերիա

2

0

0

2

7.- Ռուսիա

1

3

3

7

8.- Աւստրիա

1

3

0

4

9.- Ֆրանսա

1

0

2

3

10.- Պիելոռուսիա

1

0

0

1

……….

….

….

….

….

17.- Իտալիա

0

1

1

2

……….

….

….

….

….

19.- Չինաստան

0

1

0

1

20.- Անգլիա

0

0

1

1

21.- Ուքրանիա

0

0

1

1

Share this Article
CATEGORIES