Լիբանանեան Պասքեթպոլ. Այսօր Կը Սկսի 4-րդ Հանգրուանը
Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 4-րդ հանգրուանը կը սկսի այսօր, երբ տեղի կ՛ունենան երկու մրցումներ:
Ինչ կը վերաբերի վաղը տեղի ունենալիք մրցումներուն, ՀՄԸՄ-ի ներկայացուցչական խումբը հիւրը պիտի ըլլայ Պիպլոսի:
4-րդ հանգրուանը կ՛աւարտի ուրբաթ օր, երբ ցարդ անպարտելի երկու կազմերը` Ռիատի եւ Սաժես, Ղազիրի մէջ կը մրցին իրարու դէմ:
Ստորեւ` 4-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շանվիլ – Պըժժէ | 19:00 | Շանվիլ |
| Ամշիթ – Հուփս | 19:00 | Ամշիթ |
|
ՎԱՂԸ |
||
| Թատամոն – Մութթահետ | 19:00 | Ղազիր |
| Պիպլոս – ՀՄԸՄ | 19:00 | Պիպլոս |
|
ՈՒՐԲԱԹ |
||
| Սաժես – Ռիատի | 18:00 | Ղազիր |
CATEGORIES Մարզական

