Եուրօ-2016. Հայաստանի Առաջին Մրցակիցը` Դանիա
Ինչպէս ծանօթ է, կիրակի, 23 փետրուար 2014-ին տեղի ունեցաւ Եուրօ-2016-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին վիճակաձգութիւնը:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, որ մաս կազմեց Թ. խմբակին, իր առաջին մրցումը պիտի կատարէ իր դաշտէն դուրս` հիւրը ըլլալով Դանիոյ:
ArmSport.am հայկական լրատուական կայքը երէկ հրապարակեց Հայաստանի կատարելիք մրցումներուն ժամանակացոյցը, զոր կու տանք ստորեւ (ժամերը` Երեւանի ժամանակացոյցով).
| 2014 | ԺԱՄ |
| 7 սեպտեմբեր` Դանիա – ՀԱՅԱՍՏԱՆ | 20:00 |
| 11 հոկտեմբեր` ՀԱՅԱՍՏԱՆ – Սերպիա | 20:00 |
| 14 հոկտեմբեր` ՀԱՅԱՍՏԱՆ – Ֆրանսա (բարեկամական) | 20:00 |
| 14 նոյեմբեր` Փորթուգալ – ՀԱՅԱՍՏԱՆ | 23:45 |
| 2015 | |
| 29 մարտ` Ալպանիա – ՀԱՅԱՍՏԱՆ | 20:00 |
| 13 յունիս` ՀԱՅԱՍՏԱՆ – Փորթուգալ | 20:00 |
| 4 սեպտեմբեր` Սերպիա – ՀԱՅԱՍՏԱՆ | 21:45 |
| 7 սեպտեմբեր` ՀԱՅԱՍՏԱՆ – Դանիա | 20:00 |
| 8 հոկտեմբեր` Ֆրանսա – ՀԱՅԱՍՏԱՆ (բարեկամական) | 22:45 |
| 11 հոկտեմբեր` ՀԱՅԱՍՏԱՆ – Ալպանիա | 20:00 |
CATEGORIES Մարզական

