Լիբանանեան Պասքեթպոլ. ՀՄԸՄ Կրեց Այլ Պարտութիւն Մը` Այս Անգամ Ամշիթէն (80-72)

ՀՄԸՄ – Ամշիթ երէկուան մրցումէն
PROFOTO
Երէկ` երեքշաբթի, 25 փետրուարին, Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 7-րդ հանգրուանի վերջին մրցումին, ՀՄԸՄ-ի ներկայացուցչական կազմը «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ հիւրընկալեց Ամշիթը:
Մարզադաշտը «յորդեցուցած» ՀՄԸՄ-ի համակիրները եւ անոնց հետ միասին ՀՄԸՄ-ի շեփորախումբը դժբախտաբար չկրցան յաղթանակ ապահովել, հակառակ անոր որ Ա. կիսախաղին ՀՄԸՄ 9 կէտի առաւելութիւն մը ունէր իր մրցակիցին վրայ:
Մրցակից կազմը կէտերու տարբերութիւնը հետզհետէ նուազեցնելով, տարաւ վերջնական յաղթանակը` 80-72 արդիւնքով (18-21, 39-30, 55-54 եւ 72-80):
Այս մրցումին ՀՄԸՄ-ի մարզիկները հետեւեալ ձեւով դաշտ ներկայացան եւ կէտեր նշանակեցին` ստորեւ տրուած ձեւով.
Տիոն Տիքսըն (40 վայրկեան, 18 կէտ), Հայկ Խաչերեան (1′ 54″), Սեւակ Քեթենճեան (21′ 54″, 6 կէտ), Ռալֆ Աքըլ (3′ 54″), Թերենս Լիթըր (37′ 39″, 25 կէտ), Ճօ Ղաթթաս (25′ 01″, 5 կէտ), Հայկ Կէօքճեան (33′ 34″, 10 կէտ), Ռուտի Ֆարրաժ (4′ 23″) եւ Ժոզեֆ Վոկըլ (31′ 38″, 8 կէտ):
Ամշիթէն Ֆատի Խաթիպ նշանակեց 27 կէտ:
Մինչ Ամշիթ արձանագրեց իր 5-րդ յաղթանակը (անիկա կրած է 2 պարտութիւն), անդին ցարդ միայն մէկ յաղթանակ արձանագրած ՀՄԸՄ կրեց իր 6-րդ պարտութիւնը (յաջորդական չորրորդը):
Այսօր, երեկոյեան ժամը 19:00-ին, տեղի կ՛ունենայ 8-րդ հանգրուանի բացման մրցումը` Շանվիլի եւ Սաժեսի միջեւ (Շանվիլի մէջ):
7-րդ հանգրուանի մրցումներէն ետք, դասաւորումը այժմ կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
|
ՅԱՂԹ. |
ՊԱՐՏ. |
|
| 1.- Ռիատի |
6 |
1 |
| 2.- Սաժես |
6 |
1 |
| 3.- Պիպլոս |
5 |
2 |
| 4.- Մութթահետ |
5 |
2 |
| 5.- Ամշիթ |
5 |
2 |
| 6.- Թատամոն |
3 |
4 |
| 7.- Շանվիլ |
2 |
5 |
| 8.- ՀՄԸՄ |
1 |
6 |
| 9.- Պըժժէ |
1 |
6 |
| 10.- Հուփս |
1 |
6 |

