Լիբանանի Ֆութպոլի Գ. Դասակարգի Ախոյեանութիւն. ՀՄԸՄ-ի Կատարելիք Դարձի Մրցումներուն Յայտագիրը
Նկատի ունենալով, որ Լիբանանի ֆութպոլի Գ. դասակարգի ախոյեանութեան երթի մրցումները աւարտեցան նախորդ շաբաթավերջին (չորս խմբակներուն մէջ), Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը այս շաբաթասկիզբին իր գումարած ժողովին հրապարակեց դարձի մրցումներուն յայտագիրը:
ՀՄԸՄ-ի ներկայացուցչական խումբը, որ մաս կը կազմէ Բ. խմբակին, դարձի իր հինգ մրցումներէն երեքը պիտի կատարէ Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ, մէկը` Թրիփոլիի մէջ, իսկ մէկը` Ահտի դաշտին մէջ:
Ստորեւ կու տանք ՀՄԸՄ-ի կատարելիք դարձի մրցումներուն յայտագիրը.
| 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.- ՇԱԲԱԹ, 1 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| ՀՄԸՄ – Շեքքա | 14:15 | Պուրճ Համմուտ |
|
7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.- ԿԻՐԱԿԻ, 9 ՄԱՐՏ |
||
| ՀՄԸՄ – Հարըֆ ըրտէ Խէյրի | 14:15 | Պուրճ Համուտ |
|
8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.- Կիրակի, 16 մարտ |
||
| Ամալ Թրիփոլի – ՀՄԸՄ | 14:15 | Թրիփոլի |
|
9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.- Կիրակի, 23 մարտ |
||
| Շապապ Արապի – ՀՄԸՄ | 14:15 | Ահտ |
|
10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.- Կիրակի, 30 մարտ |
||
| ՀՄԸՄ – ՀՄՄ | 15:30 | Պուրճ Համուտ |
CATEGORIES Մարզական

