Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Յառաջատարը Պարտութեամբ Սկսաւ Երրորդ Շրջանը

Նախորդ շաբաթավերջին վերսկսան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան մրցումները, երբ տեղի ունեցան 15-րդ հանգրուանի հանդիպումները:

Յառաջատարը` Արարատ, պարտութեամբ սկսաւ ախոյեանութեան երրորդ շրջանը, երբ Երեւանի Բանանցէն 2-1 արդիւնքով պարտուեցաւ:

Փիւնիկ 4-0 արդիւնքով յաղթեց Միքային, իսկ Ալաշկերտ` Ուլիսին (3-0): Վերջին մրցումը` Շիրակի եւ Գանձասարի միջեւ, աւարտեցաւ հաւասարութեամբ (1-1):

Ստորեւ` դասաւորումը.

ՄՐՑ. ՆՇ.  ՍՏ.  ԿԷՏ

1.- Արարատ          15         21   9    30

2.- Շիրակ       15         25   19   23

3.- Բանանց      15         20   12   22

4.- Գանձասար   15         27   19   21

5.- Փիւնիկ       15         26   20   20

6.- Միքա       15         16   18   19

7.- Ուլիս             15         12   22   13

8.- Ալաշկերտ    15         18   46   12

 

Share this Article
CATEGORIES