Ֆութպոլի Միջազգային Բարեկամական Մրցումներ. Այսօր` Ռուսիա – Հայաստան
Նկատի ունենալով, որ «ՖԻՖԱ»-ին կողմէ չորեքշաբթի, 5 մարտ 2014-ը ճշդուած է ֆութպոլի միջազգային բարեկամական մրցումներու օր, այսօր տեղի պիտի ունենան բազմաթիւ ճակատումներ` աշխարհի չորս տարածքին:
Անոնց կարգին պիտի ըլլայ նաեւ Ռուսիա – Հայաստան մրցումը, որ տեղի պիտի ունենայ Քրասնոտարի Քուպանի մարզադաշտին վրայ եւ պիտի սկսի ժամը 16:00-ին` Պէյրութի ժամանակացոյցով:
Նշենք, որ այս մրցումը ուղղակիօրէն պիտի պատկերասփռուի «Արմենիա Թի. Վի.» պատկերասփիւռի կայանէն:
Ստորեւ կու տանք այսօր տեղի ունենալիք կարգ մը կարեւոր բարեկամական մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԺԱՄ | |
| Ռուսիա – ՀԱՅԱՍՏԱՆ | 16:00 |
| Լիթուանիա – Ղազախստան | 17:00 |
| Ազրպէյճան – Ֆիլիփեան կղզիներ | 17:00 |
| Պուլկարիա – Պիելոռուսիա | 17:45 |
| Յունաստան – Հարաւային Քորէա | 19:00 |
| Հարաւային Ափրիկէ – Պրազիլ | 19:00 |
| Պոսնիա – Եգիպտոս | 19:30 |
| Չեխիա – Նորվեկիա | 19:30 |
| Թուրքիա – Շուէտ | 20:30 |
| Ռումանիա – Արժանթին | 21:00 |
| Ուքրանիա – Միացեալ Նահանգներ | 21:00 |
| Աւստրիա – Ուրուկուէյ | 21:30 |
| Զուիցերիա – Խրուաթիա | 21:30 |
| Գերմանիա – Չիլի | 21:45 |
| Իրլանտա – Սերպիա | 21:45 |
| Լեհաստան – Սկովտիա | 21:45 |
| Անգլիա – Դանիա | 22:00 |
| Ֆրանսա – Հոլանտա | 22:00 |
| Փորթուգալ – Քամերուն | 22:45 |
| Սպանիա – Իտալիա | 23:00 |
CATEGORIES Մարզական

