Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Շիրակ Կը Մօտենայ Արարատի
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 16-րդ հանգրուանի մրցումները:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Արարատ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Միքայի հետ:
Անոր այդ հաւասարութենէն օգտուեցաւ Շիրակ (2-րդ), որ 2-1 արդիւնքով յաղթելով վերջին դիրքին վրայ գտնուող Ալաշկերտին, յաջողեցաւ կէտերու տարբերութիւնը նուազեցնել հինգի:
Բանանց 2-0 արդիւնքով յաղթեց Ուլիսին, մինչ վերջին մրցումին Գանձասար եւ Փիւնիկ ճերմակ հաւասարութիւն մը արձանագրեցին իրարու հետ:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | ՆՇ. | ՍՏ. | |
| 1.- Արարատ | 31 | 22 | 10 |
| 2.- Շիրակ | 26 | 27 | 20 |
| 3.- Բանանց | 25 | 22 | 12 |
| 4.- Գանձասար | 22 | 27 | 19 |
| 5.- Փիւնիկ | 21 | 26 | 20 |
| 6.- Միքա | 20 | 17 | 19 |
| 7.- Ուլիս | 13 | 12 | 24 |
| 8.- Ալաշկերտ | 12 | 19 | 48 |
CATEGORIES Մարզական

