Հայկական Ֆութպոլ. Փիւնիկ` Մեծագոյն Յաղթականը
Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան 17-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան շաբաթ, 15 մարտին, Փիւնիկ եղաւ մեծագոյն յաղթականը` 5-1 արդիւնքով յաղթելով Ալաշկերտի: Գագիկ Պօղոսեան (19-րդ եւ 37-րդ) Սարգիս Պալոյեան (49-րդ) եւ Վարդան Պաքալեան (73-րդ եւ 93-րդ) նշանակեցին Փիւնիկի կոլերը, իսկ Միհրան Մանասեան` Ալաշկերտի կոլը (63-րդ):
Բանանց 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Շիրակի դաշտէն, ուր Դաւիթ Մարիքեան նշանակեց միակ կոլը (83-րդ` սխալմամբ իր բերդին մէջ):
Իր դաշտէն դուրս յաղթանակ արձանագրեց նաեւ Արարատ, երբ Անտրէյ Փերեպլիոթքիի նշանակած կոլերուն շնորհիւ (42-րդ) ապահովեց երեք կէտերը` Ուլիսէն:
Վերջապէս, վերջին մրցումին Միքա 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Գանձասարի հետ:
Ստորեւ` դասաւորումը.
|
Յ. |
Հ. |
Պ. |
ՆՇ. |
ՍՏ. |
ԿԷՏ |
|
| 1.- Արարատ |
10 |
4 |
3 |
23 |
10 |
34 |
| 2.- Բանանց |
7 |
7 |
3 |
23 |
12 |
28 |
| 3.- Շիրակ |
7 |
5 |
5 |
27 |
21 |
26 |
| 4.- Փիւնիկ |
6 |
6 |
5 |
31 |
21 |
24 |
| 5.- Գանձասար |
5 |
8 |
4 |
27 |
19 |
23 |
| 6.- Միքա |
4 |
9 |
4 |
17 |
19 |
21 |
| 7.- Ուլիս |
3 |
4 |
10 |
12 |
25 |
13 |
| 8.- Ալաշկերտ |
3 |
3 |
11 |
20 |
53 |
12 |

