Եւրոպական Ֆութպոլ. Լիվըրփուլ 3-0 Արդիւնքով Ջախջախեց Մանչեսթըր Եունայթըտը` «Օլտ Թրեֆորտ»-ի Մէջ. Տորթմունտ Պարտուեցաւ

Սթիւըն Ժերար
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն, Լիվըրփուլ 3-0 արդիւնքով ջախջախեց Մանչեսթըր Եունայթըտը` «Օլտ Թրեֆորտ»-ի մէջ տեղի ունեցած մրցումին: Սթիւըն Ժերար, որ փենալթիով նշանակեց Լիվըրփուլի երկու կոլերը (34-րդ եւ 46-րդ), երրորդը ձախողեցաւ նշանակել, երբ այս անգամ փենալթին չկրցաւ իր նպատակին հասցնել (79-րդ): Սակայն 84-րդ վայրկեանին Լուիս Սուարես նշանակեց երրորդ կոլը:

Նեմանժա Վիտիչ կը ստանայ կարմիր քարտը
Նշենք, որ Մանչեսթըր մրցումը աւարտեցաւ տասը մարզիկով, երբ 78-րդ վայրկեանին Նեմանժա Վիտիչ կարմիր քարտ մը ստացաւ:
Իր կարգին, Չելսի պարտութիւն մը կրեց Ասթոն Վիլայէն: Չելսիէն երկու մարզիկ` Ուիլան (68-րդ) եւ Ռամիրես (90-րդ) կարմիր քարտ ստացան:

Քրիսթիանօ Ռոնալտօ
Քրիսթիանօ Ռոնալտոյի նշանակած կոլին շնորհիւ (22-րդ) Ռէալ Մատրիտ 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Մալակայի դաշտէն:
Պարսելոնա, որ 7-0 արդիւնքով ջախջախեց Օսասունան, հեթրիք մը իրագործեց Լիոնել Մեսսիի (18-րդ, 63-րդ եւ 88-րդ) միջոցով:
Առաջին երեք դիրքերուն միջեւ կէտերու տարբերութիւնը չփոխուեցաւ, որովհետեւ վերոնշեալ երկուքը, ինչպէս նաեւ Աթլեթիքօ Մատրիտ յաղթանակներ արձանագրեցին:
Պորուսիա Տորթմունտ կրեց այլ պարտութիւն մը` Մէօնշընկլատպախէն (2-1), մինչ Պայէրն Միւնիխ այլ յաղթանակ մը արձանագրեց:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
|
ԱՆԳԼԻԱ. 29-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Հալ Սիթի – Մանչեսթըր Սիթի | 0-2 |
| Էվըրթըն – Քարտիֆ | 2-1 |
| Ֆուլհեմ – Նիւքասըլ | 1-0 |
| Սաութհեմփթըն – Նորուիչ | 4-2 |
| Սթոք Սիթի – Ուեսթ Համ | 3-1 |
| Սանտըրլենտ – Քրիսթալ Փալաս | 0-0 |
| Սուանզի – Ուեսթ Պրոմուիչ | 1-2 |
| Ասթոն Վիլա – Չելսի | 1-0 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Լիվըրփուլ | 0-3 |
| Թոթենհամ – Արսենալ | 0-1 |
|
ԻՏԱԼԻԱ. 28-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Աթալանթա – Սամտորիա | 3-0 |
| Ա. Սէ. Միլան – Փարմա | 2-4 |
| Քալիարի – Լացիօ Ռոմա | 0-2 |
| Լիվորնօ – Պոլոնիա | 2-1 |
| Սասուոլօ – Քաթանիա | 3-1 |
| Ֆիորենթինա – Քիեւօ Վերոնա | 3-1 |
| Ճենովա – Եուվենթուս | 0-1 |
|
ԱՅՍՕՐ |
|
| Թորինօ – Նափոլի | 20:00 |
| Ա. Էս. Ռոմա – Ուտինեզէ | 22:00 |
|
ՍՊԱՆԻԱ. 28-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Լեվանթէ – Սելթա Վիկօ | 0-1 |
| Ռայօ Վայեքանօ – Ալմերիա | 3-1 |
| Մալակա – Ռէալ Մատրիտ | 0-1 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Էսփանիոլ | 1-0 |
| Էլչէ – Ռէալ Պեթիս | 0-0 |
| Պարսելոնա – Օսասունա | 7-0 |
| Սեւիլլա – Ռէալ Վայատոլիտ | 4-1 |
| ՌԷալ Սոսիետատ – Վալենսիա | 1-0 |
|
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ |
|
| Վիարէալ – Աթլեթիքօ Պիլպաօ | 23:00 |
|
ԳԵՐՄԱՆԻԱ. 25-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Պորուսիա Տորթմունտ – Մէօնշընկլատպախ | 1-2 |
| Պրաունշուեկ – Վոլֆսպուրկ | 1-1 |
| Հերթա Պերլին – Հանովըր-96 | 0-3 |
| Հոֆընհայմ – Մայնց-05 | 2-4 |
| Վերտըր Պրեմըն – Շթութկարթ | 1-1 |
| Պայէրն Միւնիխ – Պայէր Լեւերքուզըն | 2-1 |
| Համպուրկ – Նիւրեմպերկ | 2-1 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Ֆրայպուրկ | 1-4 |
|
ՖՐԱՆՍԱ. 29-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Լիլ – Նանթ | 0-0 |
| Աժաքսիօ – Կենկան | 1-2 |
| Էվիան – Վալանսիեն | 0-1 |
| Նիս – Պասթիա | 2-0 |
| Ռենն – Թուլուզ | 2-3 |
| Սոշօ – Լորիան | 2-0 |
| Մոնփելիէ – Պորտօ | 1-1 |
| Լիոն – Մոնաքօ | 2-3 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Սենթ Էթիեն | 2-0 |

