Լիբանանեան Ֆութպոլ. ՀՄԸՄ 3 Կէտով Վերադարձաւ Պէյրութ
Լիբանանի ֆութպոլի Գ. դասակարգի ախոյեանութեան 8-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ Բ. խմբակին մաս կազմող ՀՄԸՄ-ի ներկայացուցչական խումբը հիւսիսային Լիբանանէն 3 կէտով վերադարձաւ Պէյրութ, երբ Թրիփոլիի Քաղաքապետարանի դաշտին վրայ իր կատարած մրցումին 1-0 արդիւնքով յաղթեց Ամալ Թրիփոլիին: Մրցումին միակ կոլը նշանակեց Յակոբ Գուճանեան (70-րդ):
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, ՀՄԸՄ այժմ 19 կէտով կը գրաւէ 2-րդ դիրքը` կէտով մը միայն ետ մնալով ՀՄՄ-էն, որ շաբաթ օր 5-2 արդիւնքով յաղթեց Շապապ Արապիին: Այս խմբակին մէջ երրորդ եւ վերջին մրցումին Հարըֆ Ըրտէ Խէյրի, 3-2 արդիւնքով յաղթեց Շեքքային:
Ստորեւ` դասաւորումը.
|
Յ. |
Հ. |
Պ. |
ՆՇ. |
ՍՏ. |
ԿԷՏ |
|
| 1.- ՀՄՄ |
6 |
2 |
0 |
30 |
12 |
20 |
| 2.- ՀՄԸՄ |
6 |
1 |
1 |
19 |
7 |
19 |
| 3.- Հարըֆ Ըրտէ Խէյրի |
5 |
1 |
2 |
16 |
17 |
16 |
| 4.- Շապապ Արապի |
1 |
3 |
4 |
12 |
15 |
6 |
| 5.- Շեքքա |
1 |
1 |
6 |
12 |
24 |
4 |
| 6.- Ամալ Թրիփոլի |
0 |
2 |
6 |
5 |
18 |
2 |
CATEGORIES Մարզական

