ԵՒՐՈՊԱՅԻ 2013-Ի ԱՂՋԿԱՆՑ ՖՈՒԹՊՈԼԻ ՄՐՑԱՇԱՐՔ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԿԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԱՊԱՀՈՎԵՑ ՅԱՋՈՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ԻՐ ՏՈՄՍԸ

Երէկ, Մալթայի մէջ աւարտեցան Եւրոպայի 2013-ի աղջկանց ֆութպոլի ախոյեանութեան զտումի Բ. խմբակի մրցումները:

Հայաստանի ֆութպոլի աղջկանց ազգային հաւաքականը, հակառակ անոր որ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց դաշտին տէրերուն` Մալթայի հետ, սակայն յաջողեցաւ գրաւել խմբակին պարագլուխի դիրքը եւ բնականաբար ապահովել յաջորդ հանգրուանի իր տոմսը:

Իր արձանագրած այս հաւասարութենէն ետք Հայաստան ունեցաւ 5 կէտ, մինչ Մալթա եւ Վրաստան` 4-ական կէտ: Վերջին դիրքը երեք կէտով գրաւեցին Ֆարօ կղզիներ:

Դաշտին տէրերը 14-րդ վայրկեանին բացին մրցումին հաշիւը, սակայն հայկական կազմը` շնորհիւ Քրիստինէ Մանկասարեանի նշանակած փենալթիին (74-րդ), արդիւնքը հաւասարեցուց (1-1):

Այժմ Հայաստան պիտի մասնակցի 32 խումբերու մասնակցութեամբ տեղի ունենալիք Բ. հանգրուանի մրցումներուն, որոնք պիտի սկսին 7 սեպտեմբեր 2011-ին եւ պիտի աւարտին 19 սեպտեմբեր 2012-ին:

Ստորեւ կու տանք Բ. խմբակին վերջնական դասաւորումը.

                                           Յ.    Հ.     Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- ՀԱՅԱՍՏԱՆ           1         2      0        2        1         5
2.- Մալթա                   1          1      1       2         3       4
3.- Վրաստան             1          1      1       1         1       4
4.- Ֆարօ կղզիներ      1          0     2       2         2     3

Share this Article
CATEGORIES