Մամուլի Հաղորդագրութիւն. Արցախում Գումարւում է ՀՅԴ Մարմինների Խորհրդաժողովը
Ստեփանակերտ, 2014թ. մարտի 22 – Այսօր, այստեղ իր աշխատանքներն սկսեց ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը, որի օրակարգի գլխաւոր հարցերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հզօրացման եւ Արցախեան ազատամարտի ձեռքբերումների ամրապնդման հրամայականները եւ թուրք-ադրբեջանական հակահայ արշաւի դէմ պայքարի ծրագրերը:
ՀՅԴ Բիւրոյի հրաւէրով եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի հիւրընկալութեամբ գումարուող խորհրդաժողովին մասնակցում են ՀՅԴ բոլոր` տասներկու Կենտրոնական կոմիտերների, Հայաստանի Գերագոյն մարմնի եւ կազմակերպական այլ շրջանների ներկայացուցիչներ ու հրաւիրեալ պատասխանատու ընկերներ, ընդհանուր` շուրջ 60 մասնակիցներ:
Ժողովն անդրադառնալու է նաեւ տարածաշրջանում վերջին զարգացումներին, Սիրիայի հայութեան աջակցութեան աշխատանքներին, ինչպէս նաեւ կուսակցական կազմակերպական մի շարք ծրագրերի:
ՀՅԴ Մամլոյ Դիւան

