Լիբանանեան Պասքեթպոլ. Այսօր Կը Սկսի 15-րդ Հանգրուանը
Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 15-րդ եւ դարձի 6-րդ հանգրուանի բացման ծիրին մէջ այսօր տեղի կ՛ունենան երկու ճակատումներ:
Պիպլոս պիտի հիւրընկալէ Շանվիլը Ժիպէյլի մէջ, մինչ երկրորդ ճակատումին Պըժժէ պիտի հիւրընկալէ Սաժեսը` Սանթրալի դաշտին վրայ: Երկու մրցումներն ալ պիտի սկսին ժամը 19:00-ին:
Նշենք, որ նախանցեալ օր աւարտեցաւ 5-րդ հանգրուանը, երբ տեղի ունեցան վերջին երկու ճակատումները: Շանվիլ յաղթեց Հուփսի (88-79), իսկ Պիպլոս` Պըժժէին (120-81):
Ստորեւ` դարձի 6-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 27 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Պիպլոս – Շանվիլ | 19:00 | Պիպլոս |
| Պըժժէ – Սաժես | 19:00 | Սանթրալ |
| ՈՒՐԲԱԹ, 28 ՄԱՐՏ | ||
| Ռիատի – Ամշիթ | 18:00 | Մանարա |
| ՇԱԲԱԹ, 29 ՄԱՐՏ | ||
| Մութթահետ – Հուփս | 17:00 | Սաֆատի |
| ՀՄԸՄ – Թատամոն | 17:00 | Աղբալեան |
Ցարդ տեղի ունեցած մրցումներէն ետք ՀՄԸՄ-ի տղոց ներկայացուցչական կազմը, որ արձանագրած է 7 յաղթանակ եւ կրած նոյնքան պարտութիւն, 28 կէտով կը գրաւէ 6-րդ դիրքը:
Իր դաշտին` «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրին մէջ ՀՄԸՄ արձանագրած է 4 յաղթանակ եւ կրած 3 պարտութիւն, իսկ օտար դաշտերու վրայ` 3 յաղթանակ եւ 4 պարտութիւն:
Նշենք, որ ՀՄԸՄ ցարդ նշանակած է 998 կէտ եւ ստացած 1038 կէտ:
15-րդ հանգրուանի մրցումներուն նախօրեակին, այժմ դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
|
ՄՐՑ. |
Յ. |
Պ. |
ՆՇ. |
ՍՏ. |
ԿԷՏ |
|
| 1.- Ամշիթ |
14 |
11 |
3 |
1267 |
1131 |
36 |
| 2.- Ռիատի |
14 |
10 |
4 |
1073 |
937 |
34 |
| 3.- Մութթահետ |
14 |
10 |
4 |
1167 |
1047 |
34 |
| 4.- Սաժես |
14 |
10 |
4 |
1193 |
1094 |
34 |
| 5.- Պիպլոս |
14 |
9 |
5 |
1111 |
995 |
32 |
| 6.- ՀՄԸՄ |
14 |
7 |
7 |
998 |
1038 |
28 |
| 7.- Թատամոն |
14 |
5 |
9 |
1101 |
1168 |
24 |
| 8.- Շանվիլ |
14 |
5 |
9 |
1076 |
1136 |
24 |
| 9.- Պըժժէ |
14 |
2 |
12 |
1052 |
1248 |
18 |
| 10.- Հուփս |
14 |
1 |
13 |
999 |
1243 |
16 |

