«Ֆորմիւլա-1». Հեմիլթըն Տիրացաւ Մալեզիոյ Կրան Փրիի Տիտղոսին
Երէկ` կիրակի, 30 մարտին տեղի ունեցաւ «Ֆորմիւլա-1»-ի 2014-ի աշխարհի ախոյեանութեան 2-րդ հանգրուանի` Մալեզիոյ կրան փրին: Անիկա աւարտեցաւ անգլիացի Լուիս Հեմիլթընի յաղթանակով. վերջինս այսպիսով ապահովեց տարեշրջանի իր առաջին 25 կէտը:
«Մերսետես»-ի անոր խմբակից Նիքօ Ռոզպըրկ, որ հանդիսացաւ երկրորդ այժմ 43 կէտով կը գրաւէ առաջին դիրքը:
Ստորեւ` երէկուան կրան փրիին արդիւնքները (փակագիծերուն մէջ` փոլ-փոզիշընի մրցումներուն արդիւնքները).
1.- Լուիս Հեմիլթըն («Մերսետես») 1 ժամ 40′ 25″ (1)
2.- Նիքօ Ռոզպըրկ («Մերսետես») 17″ ուշ (3)
3.- Սեպասթիան Վեթել («Ռետ-Պուլ») 24″ ուշ (2)
4.- Ֆերնանտօ Ալոնսօ («Ֆեռարի») 35″ ուշ (4)
5.- Նիքօ Հալքընպերկ («Ֆորս Ինտիա») 47″ ուշ (7)
6.- Ենսըն Պաթըն («Մաքլարըն-Մերսետես») 83″ ուշ (10)
7.- Ֆելիփէ Մասսա («Ուիլիըմզ») 85″ ուշ (13)
Ստորեւ` վարորդներուն ընդհանուր դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Նիքօ Ռոզպըրկ (Գերմանիա) «Մերսետես» | 43 |
2.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) «Մերսետես» | 25 |
3.- Ֆերնանտօ Ալոնսօ (Սպանիա) (Ֆեռարի) | 24 |
4.- Ենսըն Պաթըն (Անգլիա) «Մաքլարըն» | 23 |
5.- Քեւին Մակնիւսըն (Դանիա) «Մաքլարըն» | 20 |
6.- Նիքօ Հալքընպերկ (Գերմանիա) «Ֆորս Ինտիա» | 18 |
Խումբերու դասաւորում.
ԿԷՏ | |
1.- «Մերսետես» | 68 |
2.- «Մաքլարըն-Մերսետես» | 43 |
3.- «Ֆեռարի» | 30 |
4.- «Ուիլիըմս-Մերսետես» | 20 |