Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով. ՀՄԸՄ-ի Առաջին Մրցակիցը` Իսլահ Պըրժ Շիմալի

Երէկ` երկուշաբթի, 31 մարտ 2014-ին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը իր գումարած շաբաթական հերթական ժողովին վաւերացուց նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած բոլոր մրցումներուն արդիւնքները:

Ատկէ բացի, բնականաբար հրապարակուեցաւ այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը:

Այդ յայտագիրին կարգին հրապարակուեցաւ նաեւ Գ. դասակարգի ախոյեանութեան փլէյ-օֆի մրցումներուն յայտագիրը, որուն արդիւնքներուն լոյսին տակ կը յստականան Բ. դասակարգ բարձրացող երկու խումբերուն անունները:

ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ գրաւեց Բ. խմբակին պարագլուխի դիրքը, իրաւունք ստացաւ մասնակցելու փլէյ-օֆի մրցումներուն` իրեն մրցակից ունենալով Իսլահ Պըրժ Շիմալին, որ գրաւեց Ա. խմբակին պարագլուխի դիրքը:

Փլէյ-օֆի մրցումները տեղի պիտի ունենան ստորեւ տրուած յայտագիրին հիմամբ (խումբերը ընդամէնը պիտի կատարեն երեքական մրցում).

ՈՒՐԲԱԹ, 4 ԱՊՐԻԼ               ԺԱՄ       ԴԱՇՏ

Իսլահ Պըրժ Շիմալի – ՀՄԸՄ  3:30       Սաֆա

Շապապ Հումին Թահթա – Շարք     3:30 Ահտ

ԿԻՐԱԿԻ, 13 ԱՊՐԻԼ

Իսլահ Պըրժ Շիմալի – Շապապ Հումին Թահթա    3:30 Ահտ

ՀՄԸՄ – Շարք                    3:30       Սաֆա

ՇԱԲԱԹ, 19 ԱՊՐԻԼ

Իսլահ Պըրժ Շիմալի – Շարք   3:30       Նըժմէ

ՀՄԸՄ – Շապապ Հումին Թահթա     3:30 Սաֆա

Ինչ կը վերաբերի Գ. դասակարգի ախոյեանութեան աւարտին խմբակներուն պարզած վիճակին, իւրաքանչիւր խմբակի վերջին դիրքերը գրաւողները, այսինքն` Պարաղեմ Նապաթիէ, Ամալ Թրիփոլի, Քֆար-Ռըմմամ եւ Ախաա Հարեթ Հըրէյք, փոխադրուեցան Դ. դասակարգ:

Ինչ կը վերաբերի ֆետերասիոնին կողմէ սահմանուած պատիժներուն, Սալամ Զղարթա իր անկարգապահ համակիրներուն պատճառով երեք միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:

Թարեք Հալլում (Ռասինկ) եւ Մարսիլիօ Տիաս (Ահտ) երեքական մրցումով կախակայուեցան, իրենց ստացած կարմիր քարտերուն պատճառով: Հասան Զաայթեր (Թատամոն Պէյրութ) եւ Շապապ Թրիփոլիի մաս կազմող Հաքիմ Եուսեֆ վեցական ամիսով կախակայուեցան, ֆետերասիոնին հասցէին նախատական եւ անարգական խօսքեր ըսած ըլլալուն համար:

Սալամ Զղարթա ակումբը յաւելեալ հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ` նկատի ունենալով, որ կրտսերներու ախոյեանութեան անոր համակիրները գտնուեցան անկարգապահ: Անոր մարզիկներէն` Ռամի Սաատէ, Ատիպ Ռահեպ եւ Ռիքարտօ Պու Անթուն երեքական մրցումով կախակայուեցան, որովհետեւ իրաւարարին հասցէին նախատական խօսքեր ըսած էին:

Ստորեւ կու տանք Գ. դասակարգի վերջնական դասաւորումը, որ երէկ պաշտօնապէս հրապարակուեցաւ ֆետերասիոնին կողմէ.

Ա. ԽՄԲԱԿ

ՄՐՑ. Յ.   Հ.   Պ.   ՆՇ.  ՍՏ.  ԿԷՏ

1.- Իսլահ Պըրժ Շիմալի 10   7    3    0    52   5    24

2.- Ահլի Պըրժ Ռահհալ 10   6    4    0    36   10   22

3.- Իրշատ       10   5    1    4    14   22   16

4.- Պարժալունա  10   4    3    3    21   23   15

5.- Զամալեք Պէյրութ   10   2    1    7    18   26   7

6.- Պարաղեմ Նապաթիէ 10   0    0    10   13   68   0

Բ. ԽՄԲԱԿ

1.- ՀՄԸՄ       10   8    1    1    24   9    25

2.- ՀՄՄ              10   7    2    1    35   16   23

3.- Հարըֆ Ըրտէ Խէյրի  10   6    1    3    27   22   19

4.- Շապապ Արապի    10   2    3    5    18   18   9

5.- Շեքքա       10   2    1    7    15   29   7

6.- Ամալ Թրիփոլի     10   0    2    8    6    31   2

Գ. ԽՄԲԱԿ

1.- Շապապ Հումին Թահթա   10   8    1    1    24   9    25

2.- Ֆաժըր Արապսալիմ  10   4    3    3    18   15   15

3.- Ժամհիեթ Մաարաքէ 10   4    2    4    20   19   14

4.- Ըխուաթ Խարայեպ   10   4    2    4    27   20   14

5.- Ամալ Մաարաքէ         10   4    1    5    19   29   13

6.- Քֆար-Ռըմման           10   1    1    8    16   32   4

Դ. ԽՄԲԱԿ

1.- Շարք                  10   7    2    1    15   9    23

2.- Պար Էլիաս             10   4    2    4    21   14   14

3.- Ժապալ Մաժտալպաանա   10   4    2    4    14   21   14

4.- Նըժմեթ Սահրա          10   4    1    5    15   12   13

5.- Հիլալ Հարեթ Նաամէ 10   3    3    4    14   13   12

6.- Ախաա Հարեթ Հըրէյք 10   3    0    7    12   22   9

 

Share this Article
CATEGORIES