Հայկական Ֆութպոլ. Փիւնիկ Յաղթեց Ուլիսի (2-0). Երկու Մրցում Յետաձգուեցաւ

Նախորդ շաբաթավերջին Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան ծիրին մէջ կատարուելիք չորս մրցումներէն երկուքը` Գանձասար – Ալաշկերտ եւ Միքա – Բանանց, յետաձգուեցան կլիմայական աննպաստ պայմաններուն պատճառով, յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքէջը:

Փիւնիկ, որ Երեւանի ֆութպոլի ակադեմիային մէջ հիւրընկալեց Ուլիսը, 2-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց` շնորհիւ Կամօ Յովհաննիսեանի (8-րդ) եւ Գոռ Մալաքեանի (35-րդ) նշանակած կոլերուն:

Գիւմրիի մէջ Շիրակ – Արարատ մրցումը աւարտեցաւ 0-0 հաւասարութեամբ:

Ստորեւ` դասաւորումը.

ՄՐՑ.   ԿԷՏ
1.- Արարատ 19 36 (23-10)
2.- Բանանց 18 31 (24-12)
3.- Շիրակ 19 30 (29-21)
4.- Փիւնիկ 19 27 (33-22)
5.- Գանձասար 18 24 (27-19)
6.- Միքա 18 24 (18-19)
7.- Ուլիս 19 13 (12-29)
8.- Ալաշկերտ 18 12 (20-54)
Share this Article
CATEGORIES