«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Կոչը Համայն Հայութեանը

ArmenianFund-logoՍիրելի՛ հայրենակիցներ,
քոյրեր եւ եղբայրներ,

Վերջին օրերին մենք վկայ ենք Քեսապի ողբերգական իրադարձութիւնների, դէպքերի, որոնք վերարթնացնում են մեր յիշողութեան մէջ հայ ժողովրդի պատմութեան ամենատխուր էջերը: Արդէն ակնյայտ է, որ գործ ունենք մարդասիրական աղէտի հետ:

Այս փորձութեան պահին մենք կոչ ենք անում հայրենաբնակ եւ սփիւռքահայ բոլոր անհատներին եւ կազմակերպութիւններին բարոյական եւ մանաւանդ նիւթական աջակցութեամբ սատարել ծանր օրեր ապրող քեսապահայութեանը: Բացուել է յատուկ հաշուեհամար այդ նպատակով: Մենք կոչ ենք անում ձեր նուիրատուութիւններն ուղղել այդ հաշուեհամարին: Մեր պարտքն է գոնէ փոքր չափով մեղմել մեր հայրենակիցների ցաւն ու կորուստները:

Ողբերգութիւնը, որը դեռ շարունակւում է, միայն Քեսապի հայերինը չէ: Հարուածն ուղղուած է ողջ հայութեանը: Սա բոլորիս հարցն է եւ բոլորիս մարտահրաւէրը:

Ձեր նուիրատուութիւնները կարող էք ուղղել Արդշինինվեսթ պանքում բացուած հետեւեալ հաշուեհամարներին`

247010003090 (ՀՀ դրամ)
247010003090/0001 (ԱՄՆ տոլար)
SWIFT: ASHBAM22

 

 

 

Share this Article
CATEGORIES