Սթաթիւս-Քուոյի Պահպանումը` Ղարաբաղեան Հիմնահարցի Լուծման Եւրոպական Բանալի (Բ.)

ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎԵԱՆ

Հետագայում Արցախի հայերի համար առաւել վտանգաւոր եւ ճակատագրական եղան Կովպիւրոյի որոշման բ. եւ դ. կէտերը: Օգտուելով նրանցից` Ազրպէյճանի իշխանութիւնները Լեռնային Ղարաբաղից կտրեցին եւ ինքնավար մարզի մէջ չմտցրեցին Տաղքեսանի, Շամխորի, Խանլար-Գետաշէնի, Շահումեանի շրջանները` հիւսիս-արեւմուտքում, Քելբաջարի, Լաչինի շրջանները` արեւմուտքում եւ բոլոր, այժմ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կողմից ազատագրուած տարածքները Մայր Արաքսի երկայնքով, որը հանդիսացաւ Լեռնային Ղարաբաղի տարածքի առաջին լուրջ տրոհումը:

territoryԱւե՛լին. կար պահ, երբ Ազրպէյճանը հրաժարուեց մարզի կազմաւորումից, սակայն ստիպեցին եւ 1923թ. յուլիսի 7-ին յատուկ հրամանագրով ձեւաւորուեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ):

Բայց խաղաղութիւն այդպէս էլ չհաստատուեց: Կովպիւրոյի որոշումից անմիջապէս յետոյ Հայաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտէն իր 16 յուլիսի 1921թ. նիստում իր անհամաձայնութիւնն է արտայայտել «ընդունուած» որոշմանը: Արդարութեան վերականգնման համար պայքարը շարունակուեց ընդհուպ մինչեւ ԽՍՀՄ փլուզուելը:

ԼՂԻՄ ժողպատգամաւորների Խորհրդի 1988թ. փետրուարի 20-ի արտահերթ նստաշրջանի խաղաղ որոշմանը` «Միջնորդել Ադր. ԽԱՀ եւ ՀԽԱՀ Գերագոյն Խորհուրդների առաջ ԼՂԻՄ-ը ԱԽՍՀ կազմից ՀԽՍՀ կազմ տեղափոխելու համար» Պաքուն պատասխանեց յատուկ կազմակերպուած ջարդերով ու սպանութիւններով Սումկայիթում (27-29 փետրուարի 1988թ.), իսկ հետագայում` Կիրովապատում (Գանձակ) (1989թ.), Պաքւում` (13-19 յունուարի 1990թ.) եւ հայաբնակ այլ վայրերում:

Շնորհակալութիւն Մարինէ Գրիգորեանին եւ Լարիսա Ալավերդեանին, որոնց ջանքերի շնորհիւ նկարահանուեցին փաստավաւերագրական ֆիլմեր Սումկայիթում եւ Պաքւում հայերի նկատմամբ իրականացուած ոճրագործութեան վերաբերեալ:

Կորպաչովեան Կենտրոնը միշտ «ուշանում» էր, կամ համարժէք ձեւով չէր արձագանգում, որից առաւել էին գազանանում վայրագները:

Խորհրդային բանակի եւ ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները 1991թ. ապրիլի 30-ին իրականացրին «Օղակ» գործողութիւնը, որի պատճառով հայաթափուեցին Գետաշէնը, Մարտունաշէնը, ԼՂԻՄ Հադրութի շրջանի գիւղերի մեծ մասը:

Կորցնելով ողջ ունեցուածքը, բարեկարգ բնակարանները, 550 հազար հայեր (միայն Պաքուից` 250 հազար) 1988-1990թ.թ. դարձան փախստականներ:

nagorno-karabakh-republic-gerb1991թ. օգոստոսի 30-ին ընդունուեց Ազրպէյճանի հռչակագիրը «Պետական անկախութեան վերականգնման մասին»: Հիմնուելով 1990թ. ապրիլի 3-ի «ԽԱՀՄ կազմից միութենական հանրապետութեան դուրս գալու հետ կապուած հարցերի որոշման կարգի մասին» ԽԱՀՄ օրէնքի վրայ` 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունուեց իրաւաբանօրէն անբասիր` ԼՂԻՄ մարզային ժողպատգամաւորների եւ Շահումեանի (գիւղական) Շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանի Հռչակագիրը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (ԼՂՀ) հռչակման մասին», այնուհետեւ, դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացուեց ԼՂՀ անկախութեան մասին հանրաքուէ` միջազգային դիտորդների ներկայութեամբ, իսկ 1992թ. յունուարի 6-ին ընդունուեց «ԼՂՀ խորհրդարանի հռչակագիրը ԼՂՀ պետական անկախութեան մասին»:

Այսպիսով, ԽԱՀՄ փլուզման պատճառով, ԽԱՀՄ դեռեւս գործող օրէնքներին եւ միջազգային իրաւական կանոններին համապատասխան ձեւաւորուեցին երկու անկախ պետութիւններ` Ազրպէյճանական Հանրապետութիւնը (ԱՀ) եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը (ԼՂՀ):

Այսօր խօսել Ազրպէյճանական Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան մասին` հասկանալով նրա կազմում ԼՂՀ-ն, անհեթեթութիւն է, քանզի ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ազրպէյճանի եւ նորաստեղծ ԱՀ-ի կազմում:

Նորաստեղծ Ազրպէյճանական Հանրապետութիւնը (ԱՀ) անմիջապէս ձեռնարկեց քայլեր` Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ուղղութեամբ:

oxak_operation1992թ. տիրելով Ազրպէյճանում տեղակայուած Անդրկովկասեան ռազմական շրջանի 4-րդ բանակի սպառազինութեանը` մասնաւորապէս նրա 23-րդ մոթոհրաձիգային տիվիզիոնի ողջ ունեցուածքին` ԱՀ-ի զինուած կազմաւորումները լայնածաւալ գործողութիւններ սկսեցին ԱՀ-ի եւ ԼՂՀ-ի ամբողջ սահմանի երկայնքով: Ունենալով մեծ քանակի սպառազինութիւն` ազրպէյճանական կողմը յարձակման առաջին ամիսներին հասաւ տպաւորիչ յաջողութիւնների` գրաւելով եւ աւերելով ԼՂՀ-ի տարածքի գրեթէ կէսը: ԱՀ-ի նախագահ Էլչիպէյը ցինիկօրէն յայտարարեց` «Շուտով նա իր ոտքերը կը լուանայ Սեւանայ լճի ափին»:

Չստացուեց …

Հայերի աննախադէպ հերոսական ջանքերի շնորհիւ` յաջողուեց կանգնեցնել թշնամուն եւ հետագայում դուրս շպրտել նրան Արցախի տարածքի մեծ մասից: Թշնամուն չօգնեց իշխանափոխութիւնը եւ նոր նախագահ Հայտար Ալիեւի` իր զինուորներին ոգեւորելու համար, ինքնձգից արձակած կրակահերթը ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերի դիրքերի ուղղութեամբ (նրա յայտնի լուսանկարը տարածուեց լրատուական բոլոր միջոցների կողմից):

Սկսուեց ազերի-թուրքերի եւ նրանց պետութեան զաւթողական քաղաքականութեան լիակատար տապալումը: Այսօրուայ Ազրպէյճանը ընդմիշտ պարտք է Ռուսաստանին, որի միջնորդութիւնը յարգելով` հայկական կողմը դադարեցրեց թշնամու հետագայ հետապնդումը:

Ստեղծուած այժմեայ իրավիճակը հետեւանք է մինչեւ ատամները զինուած Ազրպէյճանի նախայարձակ լինելուն, որի արդիւնքում, մի քանի հազար քաջարի հայ որդիների կեանքի գնով, նախայարձակը ստացաւ արժանի պատիժ:

Թւում էր, թէ թշնամին կը համոզուէր Արցախի հայերի ձգտման արդարացիութեանը` ապրելու իր բազմադարեան հայրենիքում ազատ ու անկախ, կը համակերպուէր իր իսկ մեղքով ստեղծուած իրավիճակին եւ կը ձգտէր ստեղծել բարիդրացիական յարաբերութիւններ ԼՂՀ-ի եւ Հայաստանի հետ: Սակայն գործնականում ստացուեց, որ Պիշքեկեան արձանագրութիւնը լոկ փրկեց Ազրպէյճանին աղէտից, իսկ հետագայում միջնորդների թողտուութեան շնորհիւ ձգտել վրէժի` դնելով առաւել ընդհանուր (փանթուրքական) խնդիր` վերադարձնել ոչ միայն Ղարաբաղը, այլ Թուրքիայի հետ զոյգ կազմած` ոչնչացնել հայկական պետութիւնը:

Այդ մասին են վկայում վերը բերուած հայր եւ որդի Ալիեւների բարբաջանքները: Այս ամէնը գուցէ եւ չլինէին, եթէ հայ դիւանագէտները ժամանակին Ազրպէյճանից` որպէս լայնածաւալ պատերազմ սանձազերծողի, պահանջէին հատուցել ԼՂՀ-ին հասցուած վնասը, վճարել ռազմատուգանք եւ այլն:

heydar-ilham-LAՕգտուելով հայկական կողմի անթոյատրելի անկարողութիւնից` թշնամին առ այսօր արցունքներ է թափում «Խոջալուի», «միլիոն փախստականների» վերաբերեալ` վարպետօրէն թաքցնելով իր գայլի ժանիքները, ձգտելով ներկայանալ հանրութեանը զոհի կարգավիճակով: Այս ամէնին զուգահեռ, անպատկառ ձեւով խեղաթիւրում է իրողութիւններն ու տարածաշրջանի պատմութիւնը` ստեղծելով վրէժի համար բարենպաստ միջազգային միջավայր:

Վաղուց է անհրաժեշտ տալ պատճառաբանուած գնահատականներ «Խոջալու», «միլիոն ազերի -թուրք փախստականներ» յօրինուածքներին, «վաստակաշատ» պունեաթովեան պատմաբան-կեղծարարներին:

Գտնուելով Ստեփանակերտին մօտ` Խոջալուն 1989թ. դարձել է ազրպէյճանական ՕՄՕՆ-ի յենակէտ, որը խորհրդային բանակի ստորաբաժանումների հետ միասին աշխուժօրէն իրականացրել է պատժիչ գործողութիւններ Արցախի խաղաղ բնակչութեան նկատմամբ: ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ Խոջալուն դարձել է արդէն յենակէտ ազրպէյճանական բանակի համար, որտեղից անընդհատ հրետանային յարձակումների էին ենթարկւում Ստեփանակերտը եւ հարեւան հայկական գիւղերը: Յոյժ անհրաժեշտութիւն էր Խօջալուի ազատագրումը, որը իրագործեցին ԼՂՀ-ի ինքնապաշտպանական բանակի ստորաբաժանումները 1992թ. փետրուարի 25-26-ին` նախօրօք թողնելով միջանցք խաղաղ բնակչութեան հեռանալու համար:

khojalu._LenserՄիջանցքի վերջում, որը վերահսկւում էր Ազրպէյճանի Ազգային ճակատի (ԱԱՃ) կողմից, խաղաղ բնակիչներին դիմաւորեցին փոթորկային կրակահերթով: Նախագահ Այազ Մութալիպովը անմիջապէս նշեց, որ կատարուածը Ազգային ճակատի գործն է, որը ձգտում է իշխանութեան:

Ուշագրաւ է, որ ազրպէյճանցի լրագրողը` Չինկիզ Մուսթաֆայեւը, որը հաստատել է Մութալիպովի կարծիքը, սպաննուեց:

 

 

 

ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎԵԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ.
գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր

(Շար. 2)

 

Share this Article
CATEGORIES