Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով. Նեպի Շիթ Եւ Շապապ Ղազիէ Բարձրացան Ա. Դասակարգ

Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, շաբաթասկիզբին իր գումարած հերթական ժողովին վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած բոլոր մրցումներուն արդիւնքները, հրապարակեց Բ. դասակարգի ախոյեանութեան 2013-2014 տարեշրջանին վերջնական դասաւորումը (տեսնել` ստորեւ):

Բ. դասակարգի ախոյեան հանդիսացած Նեպի Շիթ եւ 2-րդ դիրքը գրաւած Շապապ Ղազիէ բաձրացան Ա. դասակարգ:

Իսկ Գ. դասակարգ փոխադրուեցան Շապապ Թրիփոլի, Նահտա Պար Էլիաս, Սալամ Սուր եւ Հարաքեթ Շապապ:

Նշենք, որ վերջին երկուքին արձանագրած բոլոր արդիւնքները չեղեալ նկատուեցան:

Ինչ կը վերաբերի Գ. դասակարգի ախոյեանութեան փլէյ-օֆի մրցումներուն, անոնք տեղի պիտի ունենան հետեւեալ յայտագիրին հիմամբ.

ՇԱԲԱԹ, 12 ԱՊՐԻԼ               ԺԱՄ       ԴԱՇՏ

ՀՄԸՄ – Շարք                    3:30       Ահտ

ԿԻՐԱԿԻ, 13 ԱՊՐԻԼ

Իսլահ Պըրժ Շիմալի – Շապապ Հումին Թահթա    3:30 Ահտ

ՀՄԸՄ-ի մարզիկներէն Յակոբ Գուճանեան, որ Իսլահ Պըրժ Շիմալիի դէմ կատարուած մրցումին իր երրորդ յաջորդական դեղին քարտը ստացաւ, մէկ մրցումով կախակայուեցաւ:

Ինչ կը վերաբերի կրտսերներու ախոյեանութեան 8-րդ հանգրուանի մրցումներուն (դարձի առաջին հանգրուան), ՀՄԸՄ կիրակի, 27 ապրիլին, առաւօտեան ժամը 10:00-ին, Նըժմէի դաշտին վրայ պիտի մրցի Անսարի դէմ:

Ստորեւ կու տանք Բ. դասակարգի ախոյեանութեան վերջնական դասաւորումը, որ պաշտօնապէս հրապարակուեցաւ Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնին կողմէ.

Յ.   Հ.   Պ.   ՆՇ.  ՍՏ.  ԿԷՏ

1.- Նեպի Շիթ              18   1    3    64   18   55

2.- Շապապ Ղազիէ          12   7    3    46   25   43

3.- Ահլի Սայտա            12   1    9    54   31   37

4.- Ռիատա Ուալ Ատապ     9    7    6    32   26   34

5.- Խըյուլ                  10   4    8    40   32   34

6.- Թատամոն Պէյրութ  7    9    6    35   33   30

7.- Սաժես                 7    9    6    33   40   30

8.- Ամալ Թրիփոլի           7    6    9    38   30   27

9.- Շեպիպեթ Մազրաա  6    7    9    24   37   25

10.- Ահլի Նապաթիէ         5    5    12   30   42   20

11.- Շապապ Թրիփոլի  3    6    13   16   49   15

12.- Նահտա Պար Էլիաս     4    2    16   28   77   14

13.- Սալամ Սուր           –    –    –    –    –    –

14.- Հարաքեթ Շապապ  –    –    –    –    –    –

 

 

 

Share this Article
CATEGORIES