Անգլիոյ Ֆութպոլի Ախոյեանութիւն. Մանչեսթըր Սիթի Հանդիսացաւ Ախոյեան

1105manԵրէկ` կիրակի, 11 մայիսին տեղի ունեցան Անգլիոյ ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 38-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:

Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Մանչեսթըր Սիթի, որ Ուեսթ Համէն յաղթանակի մը պէտք ունէր` ախոյեան հանդիսանալու համար, 2-0 արդիւնքով պարտութեան մատնելով իր հիւրը, բարձրացուց տիտղոսը: Սամիր Նասրի (39-րդ) եւ Վենսան Քոմփանի (49-րդ) նշանակեցին Սիթիի կոլերը:

Վերջին երեք դիրքերը գրաւող խումբերը` Նորուիչ, Ֆուլհեմ եւ Քարտիֆ, փոխադրուեցան Ա. դասակարգ:

Ստորեւ` վերջնական դասաւորումը.

  ԿԷՏ
1.- Մանչեսթըր Սիթի 86 (102-37)
2.- Լիվըրփուլ 84 (101-50)
3.- Չելսի 82 (71-27)
4.- Արսենալ 79 (68-41)
…………………………………………………………  
7.- Մանչեսթըր Եունայթըտ 64 (64-43)
…………………………………………………………  
18.- Նորուիչ 33 (28-62)
19.- Ֆուլհեմ 32 (40-85)
20.- Քարտիֆ 30 (32-74
Share this Article
CATEGORIES