«Պունտըսլիկա». Հենրիխ Մխիթարեան Փակումը Կատարեց Տորթմունտի Այս Տարեշրջանի Կոլերուն
Գերմանիոյ ֆութպոլի ախոյեանութեան 34-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն, Պորուսիա Տորթմունտ ջախջախիչ յաղթանակով մը աւարտեց տարեշրջանը, երբ 4-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Հերթա Պերլինը:
«Պունտըսլիկա»-ի այս տարեշրջանին Տորթմունտի վերջին կոլը նշանակեց Հենրիխ Մխիթարեան` 82-րդ վայրկեանին (ան նշանակեց ընդամէնը 9 կոլ):
Մխիթարեանի խմբակից Ռոպերթ Լեւանտովսքի, որ այս մրցումին նշանակեց 2 կոլ` իր նշանակած կոլերուն ընդհանուր թիւը բարձրացնելով 20-ի, հանդիսացաւ «Պունտըսլիկա»-ին կոլսքորըրը:
Նշենք, որ լեհ Լեւանտովսքի յաջորդ տարեշրջանին ելոյթ պիտի ունենայ ախոյեան Պայէրն Միւնիխի հետ, որ վերջին հանգրուանին 1-0 արդիւնքով յաղթելէ ետք Շթութկարթի, ստանձնեց ախոյեանութեան տիտղոսը:
Ինչ կը վերաբերի Բ. դասակարգ փոխադրուած խումբերուն, վերջին երկու դիրքերը գրաւողները` Նիւրեմպերկ եւ Պրաունշուեկ, փոխադրուեցան Բ. դասակարգ, մինչ Համպուրկ փլէյօֆի մրցում պիտի կատարէ:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Պայէրն Միւնիխ | 90 (94-23) |
| 2.- Պորուսիա Տորթմունտ | 71 (80-38) |
| 3.- Շալքէ | 64 (63-43) |
| 4.- Պայէր Լեւերքուզըն | 61 (60-41) |
| 5.- Վոլֆսպուրկ | 60 (63-50) |
| ……………………………………………………… | |
| 14.- Ֆրայպուրկ | 36 (43-61) |
| 15.- Շթութկարթ | 32 (49-62) |
| 16.- Համպուրկ | 27 (51-75) |
| 17.- Նիւրեմպերկ | 26 (37-70) |
| 18.- Պրաունշուեկ | 25 (29-60) |

