Թուրքերի Հերթական Յօրինուածքը. Անիի Առաջին Բնակիչները Եղել Են Սակ Թուրքերը

«ԹԵՐԹ»

Ani-tertԹուրքիայում Անին ներկայացւում է որպէս մայրաքաղաք, որի առաջին բնակիչները եղել են սակ թուրքերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց Հանրային խորհրդի կրօնի, սփիւռքի եւ միջազգային համարկման յանձնաժողովի պատմական-ազգային արժէքների, յուշարձանների պահպանութեան ենթայանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրեանը:

«Սա նորութիւն է, նախկինում նման բանէր չէին անում: Դէ` ամէն անգամ մի բան յօրինում են, այս անգամ էլ յօրինել են, որ Անիի առաջին բնակիչները սակ թուրքերն են», յայտարարեց Ժասմեն Ասրեանը` յաւելելով. «Անիում էլ գրաւոր ներկայացուած է, որ այդ քաղաքը հիմնադրել են թուրքերը, ապա այնտեղ բնակուել են ե՛ւ վրացիներ, եւ՛ ասորիներ, յոյներ, նոյնիսկ` ռուսներ: Հայի մասին ընդհանրապէս խօսք չկայ», ասաց Ժասմեն Ասրեանը:

նա յաւելեց, որ հիմա էլ թուրքերն աշխատում են քաղաքի անուան փոփոխութեան ուղղութեամբ` Անին կարող է դառնալ թուրքական Անէ:

 

 

 

Share this Article
CATEGORIES