Ռուսիոյ Ֆութպոլի Ախոյեանութիւն. Մոսկուայի Բանակայինները Հանդիսացան Ախոյեան
Ռուսիոյ ֆութպոլի ախոյեանութեան 30-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, Մոսկուայի Բանակայինները նուազագոյն հաշիւով յաղթելէ ետք Լոքոմոթիւ Մոսկուային, հանդիսացան Ռուսիոյ ախոյեան` կէտի մը առաւելութեամբ միայն գերազանցելով Զենիթ Ս. Փեթերսպուրկը: Զորան Թոսիչ նշանակեց մրցումին միակ կոլը (46-րդ):
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| Կէտ | |
| 1.- Մոսկուայի Բանակայիններ | 64 (49-26) |
| 2.- Զենիթ Ս. Փեթերսպուրկ | 63 (63-32) |
| 3.- Լոքոմոթիւ Մոսկուա | 59 (51-23) |
| 4.- Տինամօ Մոսկուա | 52 (54-37) |
| 5.- Քրասնոտար | 50 (46-39) |
| 6.- Սպարտակ Մոսկուա | 50 (46-36) |
CATEGORIES Մարզական

