Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Յայտագիրը. Պարսելոնա՞, Թէ՞ Աթլեթիքօ Մատրիտ

Անգլիոյ եւ Գերմանիոյ ֆութպոլի ախոյեանութիւններուն նման, այս շաբաթավերջին եւս կ՛աւարտին Սպանիոյ, Իտալիոյ եւ Ֆրանսայի ֆութպոլի ախոյեանութիւնները, որոնցմէ ետք մարզիկները շատ կարճ դադարէ մը ետք կը պատրաստուին 2014-ի Մոնտիալին:

Գերմանիոյ եւ Անգլիոյ նման Իտալիոյ եւ Ֆրանսայի ախոյեաններն ալ յստակացած են. կը մնայ միայն Սպանիոյ ախոյեանին անունը, որ պիտի վճռուի այսօր, երբ տեղի ունենայ Պարսելոնա – Աթլեթիքօ Մատրիտ ճակատագրական ճակատումը:

Թէեւ Աթլեթիքօ երեք կէտի առաւելութիւն մը ունի Պարսելոնայի վրայ, սակայն վերջինս ինք պիտի ըլլայ ախոյեան, անշուշտ եթէ յաղթանակ արձանագրէ: Հաւասարութիւնը պիտի ըլլայ ի նպաստ Աթլեթիքոյի:

Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով). փակագիծերուն մէջ` խումբերուն գրաւած դիրքերը).

ՍՊԱՆԻԱ. 38-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

ԱՅՍՕՐ       ԺԱՄ
Ռէալ Մատրիտ (3) – Էսփանիոլ (12) 17:00
Պարսելոնա (2) – Աթլեթիքօ Մատրիտ (1) 19:00
Վալենսիա (10) – Սելթա Վիկօ (8) 23:00
ՎԱՂԸ  
Ռէալ Սոսիետատ (6) – Վիարէալ (7) 13:00
Ալմերիա (15) – Աթլեթիքօ Պիլպաօ (4) 19:00
Օսասունա (18) – Ռէալ Պեթիս (20) 19:00
Ռայօ Վայեքանօ (11) – Կեթաֆէ (16) 19:00
Ռէալ Վայատոլիտ (19) – Կրանատա (17) 19:00
Սեւիլլա (5) – Էլչէ (14) 22:00

ԻՏԱԼԻԱ. 38-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

ԱՅՍՕՐ     
Ուտինեզէ (13) – Սամտորիա (12) 21:45
ՎԱՂԸ  
Քաթանիա (18) – Աթալանթա (11) 16:00
Ճենովա (14) – Ա. Էս. Ռոմա (2) 16:00
Եուվենթուս (1) – Քալիարի (15) 16:00
Ա. Սէ. Միլան (8) – Սասուոլօ (16) 21:45
   
Քիեւօ Վերոնա (17) – Ինթեր Միլան (5) 21:45
Ֆիորենթինա (4) – Թորինօ (6) 21:45
Լացիօ Ռոմա (10) – Պոլոնիա (19) 21:45
Փարմա (7) – Լիվորնօ (20) 21:45
Նափոլի (3) – Հելաս Վերոնա (9) 21:45

ՖՐԱՆՍԱ. 38-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

ԱՅՍՕՐ  
Պասթիա (10) – Նանթ (12) 22:00
Լորիան (8) – Լիլ (3) 22:00
Մարսէյ (6) – Կենկան (15) 22:00
Մոնաքօ (2) – Պորտօ (7) 22:00
Նիս (16) – Լիոն (5) 22:00
Փարիզ Սեն Ժերմեն (1) – Մոնփելիէ (14) 22:00
Ռեմ (9) – Ռենն (13) 22:00
Սենթ Էթիեն (4) – Աժաքսիօ (20) 22:00
Սոշօ (18) – Էվիան (17) 22:00
Թուլուզ (11) – Վալանսիեն (19) 22:00

 

Share this Article
CATEGORIES