Ֆրանսայի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Սոշօ Երրորդ Խումբն Է, Որ Փոխադրուեցաւ Բ. Դասակարգ

1705Paris-Saint-GermainՖրանսայի ֆութպոլի ախոյեանութեան 38-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն արդիւնքներուն լոյսին տակ յստակացան յառաջիկայ տարեշրջանին եւրոպական մրցաշարքերուն մասնակցողներուն եւ Բ. դասակարգ փոխադրուած խումբերուն անունները:

Վալանսիենի եւ Աժաքսիոյի հետ Բ. դասակարգ փոխադրուեցաւ Սոշօ:

Փարիզ Սեն Ժերմեն, Մոնաքօ եւ Լիլ պիտի մասնակցին «Չեմփիընզ լիկ»-ի, իսկ Սենթ Էթիեն` «Եուրոփա լիկ»-ի մրցաշարքերուն:

«Լիկ-1»-ի կոլսքորըրը հանդիսացաւ Սեն Ժերմենի յառաջապահ Զլաթան Իպրահիմովիչ, որ նշանակեց 26 կոլ (6-ը` փենալթիով): Ան իր վերջին կոլը նշանակեց Մոնփելիէի դէմ արձանագրուած վերջին մրցումին ընթացքին (4-0):

Ստորեւ` վերջնական դասաւորումը.

ԿԷՏ
1.- Փարիզ Սեն Ժերմեն 89 (84-23)
2.- Մոնաքօ 80 (63-31)
3.- Լիլ 71 (46-26)
4.- Սենթ Էթիեն 69 (56-34)
5.- Լիոն 61 (56-44)
6.- Մարսէյ 60 (53-40)
………………………………………………..
17.- Նիս 42 (30-44)
18.- Սոշօ 40 (37-61)
19.- Վալանսիեն 29 (37-65)
20.- Աժաքսիօ 23 (37-72)
Share this Article
CATEGORIES