Ճատրակ. Լիբանանի Տարիքային Ախոյեանութիւն. Հինգ Հայեր Հանդիսացան Լիբանանի Ախոյեան
Կազմակերպութեամբ Լիբանանի ճատրակի ֆետերասիոնին, վերջին երկու շաբաթավերջերուն Ժամհուր վարժարանին մէջ տեղի ունեցան Լիբանանի ճատրակի տարիքային ախոյեանութեան մրցումները` 8, 10, 12, 14, 16 եւ 18 տարեկանէն վար դասակարգերուն մէջ:
Հինգ հայեր` Ալիք Թեմպելեան, Նանօր Արնելեան, Նարօտ Գըլըպոզեան, Փասքալ Պետրոսեան եւ Յուշիկ Գայմաքամեան, տարբեր դասակարգերու մէջ հանդիսացան Լիբանանի ախոյեան:
Նշենք, որ հայ բոլոր մասնակցողներուն մէջ միայն Նանօր Արնելեան եւ Նարօտ Գըլըպոզեան ապահովեցին առաւելագոյն 6 կէտերը:
Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը` ներկայութեամբ Լիբանանի ճատրակի ֆետերասիոնի փոխնախագահ Ռոլան Ախրասի, ֆետերասիոնի անդամներուն, մասնակցողներու ծնողներուն եւ ընտանեկան պարագաներուն:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
|
8 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ |
|
| (ՏՂԱՔ) | ԿԷՏ |
| 1.- Մոհամետ Ժաուիշ | 6 |
| 2.- Թոմաս Շուքէյր | 5 |
| 3.- Ղատի Պասիլ | 4 |
| (ԱՂՋԻԿՆԵՐ) | |
| 1.- Ալիք Թեմպելեան | 3 |
| 2.- Անճելինա Դարբինեան | 1 |
|
10 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ |
|
| (ՏՂԱՔ) | |
| 1.- Ժորժ Այուպ | 6 |
| 2.- Հրակ Լախեան | 4,5 |
| 3.- Մոհամետ Քապալան | 4,5 |
| (ԱՂՋԻԿՆԵՐ) | |
| 1.- Նանօր Արնելեան | 6 |
| 2.- Սթեֆանի Կիրակոսեան | 4 |
| 3.- Լիակ Մարտիրոսեան | 4 |
|
12 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ |
|
| (ՏՂԱՔ) | |
| 1.- Ժաուատ Ֆարհաթ | 5,5 |
| 2.- Ճիօ Գալուստ | 4,5 |
| 3.- Լեւոն Գալայճեան | 4 |
| (ԱՂՋԻԿՆԵՐ) | |
| 1.- Նարօտ Գըլըպոզեան | 6 |
| 2.- Ալիս Գարաճեան | 2,5 |
| 3.- Էլիզապեթ Եազպեք | 2,5 |
|
14 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ |
|
| (ՏՂԱՔ) | |
| 1.- Փասքալ Պետրոսեան | 5,5 |
| 2.- Քարլօ Դարբինեան | 4,5 |
| 3.- Օմար Աուիք | 4,5 |
| (ԱՂՋԻԿՆԵՐ) | |
| 1.- Քարեն Շըլելա | 4 |
| 2.- Նանի Գալուստեան | 3 |
|
16 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ |
|
| (ՏՂԱՔ) | |
| 1.- Քարիմ Համաուի | 5 |
| 2.- Ապտել Լաթիֆ Հասան | 5 |
| 3.- Հրակ Գըլըպոզեան | 4 |
| (ԱՂՋԻԿՆԵՐ) | |
| 1.- Ռիհամ Սալեհ | 3,5 |
|
18 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ |
|
| (ՏՂԱՔ) | |
| 1.- Մոհամետ Համատ | 3,5 |
| 2.- Մոհամետ Շահրուր | 2,5 |
| 3.- Արամ Աբրահամեան | 2 |
| (ԱՂՋԻԿՆԵՐ) | |
| 1.- Յուշիկ Գայմաքամեան | 2 |
| 2.- Թիֆանի Զարինի | 0 |

