Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացուց նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Լիբանանի կրտսերներու ախոյեանութեան 14-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն արդիւնքները:
Անոնց արդիւնքներուն լոյսին տակ յստակացաւ վերջնական դասաւորումը, որ ներկայացուց հետեւեալ պատկերը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Ահտ | 11 | 1 | 0 | 61 | 8 | 34 |
| 2.- Անսար | 8 | 2 | 2 | 36 | 12 | 26 |
| 3.- Շապապ Արապի | 7 | 1 | 4 | 42 | 15 | 22 |
| 4.- Նըժմէ | 6 | 1 | 5 | 24 | 19 | 19 |
| 5.- Սաֆա | 3 | 2 | 7 | 16 | 27 | 11 |
| 6.- ՀՄԸՄ | 3 | 0 | 9 | 17 | 38 | 9 |
| 7.- Ռասինկ | 0 | 1 | 11 | 6 | 83 | 1 |
Ասիկա` Ա. խմբակին պարագային:
Ահտ, որ գրաւեց խմբակին առաջին դիրքը, «փլէյ-օֆ»-ի մրցում մը պիտի կատարէ Բ. խմբակին առաջին դիրքը գրաւած Մապարրայի դէմ, որպէսզի յստականայ ախոյեանին անունը:
Այս մրցումը տեղի պիտի ունենայ կիրակի, 15 յունիսին, յետմիջօրէին, Սաֆայի դաշտին վրայ:
CATEGORIES Մարզական

