2014-ի Մոնտիալ. Հոլանտա Ֆութպոլի Դաս Մը Տուաւ Աշխարհի Ախոյեան Սպանիոյ

10477583_10152493121829429_617810239_nՊրազիլի մէջ տեղի ունեցող 2014-ի Մոնտիալի ֆութպոլի աշխարհի ախոյեանութեան 2-րդ օրը երէկ գիշեր տեղի ունեցան երկու ճակատումներ:

Ա. խմբակին մաս կազմող Մեքսիքա, Պրազիլի նման արձանագրեց մրցաշարքի իր առաջին յաղթանակը, Արենա տաա Տունասի մէջ, 1-0 արդիւնքով յաղթելով Քամերունի, 39 հազար հանդիսատեսներու ներկայութեան:

Մեքսիքայի եւ մրցումին որբ կոլը նշանակեց Օրեպէ Փերալթա` 61-րդ վայրկեանին:

Գնդակը 58 տոկոսով եղաւ Մեքսիքայի տիրապետութեան տակ, մինչ 42 տոկոսը` Քամերունի տիրապետութեան տակ:

Օրեպէ Փերալթա

Օրեպէ Փերալթա

Այս մրցումին յաջորդեց Սպանիա – Հոլանտա սպասուած գագաթի ճակատումը (Բ. խմբակ)` Արենա Ֆոնթէ Նովայի մէջ:

51 հազար հանդիսատեսներու ներկայութեան, թէեւ Սպանիա ինք բացաւ մրցումին հաշիւը` շնորհիւ Զապի Ալոնսոյի նշանակած կոլին (27-րդ, փենալթիով), սակայն Հոլանտա հինգ անգամ պատասխանելով 5-1 արդիւնքով ֆութպոլի դաս մը տուաւ իր մրցակիցին եւ ջախջախեց աշխարհի ախոյեան Սպանիան:

Լուիս Վան Կաալի կազմին հինգ կոլերը նշանակեցին Ռոպին Վան Փերսի (44-րդ եւ 72-րդ), Արժեն Ռոպեն (53-րդ եւ 80-րդ) եւ Սթեֆան տը Վրիժ (64-րդ):

Օրուան իրաւարարն էր իտալացի Նիքոլա Ռիցոլի:

ՇԱԲԱԹԱՎԵՐՋԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

Արժեն Ռոպեն

Արժեն Ռոպեն

Ինչ կը վերաբերի շաբաթավերջի մրցումներուն, անոնք տեղի պիտի ունենան ստորեւ տրուած յայտագիրին հիմամբ (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).

 

 

 

 

Նայճըլ Եոնկ կ՛ազդարարէ Ֆերնանտօ Թորեսը

Նայճըլ Եոնկ կ՛ազդարարէ Ֆերնանտօ Թորեսը

14 ՅՈՒՆԻՍ ԺԱՄ
Չիլի – Աւստրալիա (Բ. խմբակ) 1:00
Քոլոմպիա – Յունաստան (Գ. խմբակ) 19:00
Ուրուկուէյ – Քոսթա Ռիքա (Դ. խմբակ) 22:00
15 ՅՈՒՆԻՍ
Զուիցերիա – Էքուատոր (Ե. խմբակ) 19:00
Ֆրանսա – Հոնտիւրաս (Ե. խմբակ) 22:00

 

 

 

Share this Article
CATEGORIES