Լիբանանի Տղոց Պասքեթպոլի Բ. Դասակարգի Ախոյեանութիւն. Այսօր` Աւարտականի Առաջին Մրցումը
Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը իր հրապարակած վերջին մէկ լուրին մէջ ներկայացուց Լիբանանի տղոց պասքեթպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան աւարտական հանգրուանի մրցումներուն յայտագիրը, որ կը սկսի չորեքշաբթի, 2 յուլիսին, երբ իրարու դէմ կը մրցին Անթունիէ եւ Սանթրալ:
Հինգ մրցումէ երեք յաղթանակ արձանագրողը կը հանդիսանայ Լիբանանի Բ. դասակարգի ախոյեան:
Ստորեւ` յայտագիրը.
| ԺԱՄ | ԴԱՇՏ | |
| Անթունիէ – Սանթրալ (2 յուլիս) | 19:00 | Անթունիէ |
| Սանթրալ – Անթունիէ (4 յուլիս) | 20:00 | Սանթրալ |
| Անթունիէ – Սանթրալ (7 յուլիս) | 19:00 | Անթունիէ |
| Սանթրալ – Անթունիէ (9 յուլիս) | 20:00 | Սանթրալ |
| Անթունիէ – Սանթրալ (11 յուլիս) | 19:00 | Անթունիէ |
CATEGORIES Մարզական

