Միջազգային Ֆութպոլ. Միշել Տէր Զաքարեան Իր Պայմանագրութիւնը Երկարաձգեց Նանթի Հետ

0207michel-der-zakarianՖրանսական Նանթ ֆութպոլի ակումբի հայ գլխաւոր մարզիչ Միշել Տէր Զաքարեան իր պայմանագրութիւնը երկարաձգեց իր ակումբին հետ:

Այս մասին յայտնեց ակումբին պաշտօնական կայքը` նշելով, որ նոր պայմանագիրը նախատեսուած է մինչեւ 2016:

Նշենք, որ Ֆրանսայի ֆութպոլի ախոյեանութեան` «Լիկ-1»-ի 2013-2014 տարեշրջանին աւարտին Նանթ գրաւեց ընդհանուր դասաւորման 13-րդ դիրքը:

Share this Article
CATEGORIES