«Եուրոփա Լիկ»-ի Ֆութպոլի Զտումի Մրցաշարք. Հայկական Երեք Խումբեր Այսօր Մրցում Ունին Կատարելիք

«Եուրոփա լիկ»-ի ֆութպոլի 2014-2015 տարեշրջանի զտումի մրցաշարքի երթի մրցումներուն ծիրին մէջ, հայկական երեք խումբեր այսօր երթի ճակատումներ ունին կատարելիք:

Շիրակ Գիւմրի եւ Փիւնիկ Երեւան իրենց մրցումները պիտի կատարեն իրենց դաշտերուն վրայ` յաջորդաբար հիւրընկալելով Շախտիորը (Ղազախստան) եւ Ասթանան (Ղազախստան):

Երկու մրցումներն ալ տեղի պիտի ունենան ժամը 17:00-ին (Պէյրութի ժամանակացոյցով):

Ինչ կը վերաբերի հայկական երրորդ խումբին` Միքա Աշտարակին, անիկա հիւրը պիտի ըլլայ (ժամը 21:00-ին) Սփլիթի (Խրուաթիա):

Share this Article
CATEGORIES