ՀԱՅԱՍՏԱՆ` 11 ԱՄԷՆԷՆ ՁԱԽՈՂ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԵՐԿԻՐՆԵՐՈՒՆ ՇԱՐՔԻՆ
«Եուրոփա լիկ»ի ֆութպոլի մրցաշարքի 2011-2012 տարեշրջանի զտումի Ա. հանգրուանի մրցումներուն, 11 երկիրներու ներկայացուցիչներ իրենց կատարած մրցումներուն չյաջողեցան յաղթանակ արձանագրել: Անոնց շարքին է նաեւ Հայաստան:
Հայկական երկու կազմերը` Բանանց եւ Ուլիս, իրենց կատարած չորս մրցումներուն ընթացքին նշանակեցին միայն կոլ մը եւ իրենց բերդին մէջ ստացան 7 կոլ:
Բնականաբար, ամէնէն ձախող արդիւնքը արձանագրեց Ուլիս, որ երթուդարձի մրցումներուն հունգարական Ֆերենքվարոշէն պարտուեցաւ 5-0 արդիւնքով:
Ստորեւ այն 11 երկիրները, որոնք մրցաշարքը աւարտեցին առանց յաղթանակի.
———————-ՄՐՑ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ.
Լիւքսամպուրկ 4 2 2 3 11
Մալթա 2 1 1 1 2
Պոսնիա 2 1 1 0 3
ՀԱՅԱՍՏԱՆ 4 1 3 1 7
Էսթոնիա 4 1 3 1 9
Ֆարօ կղզիներ 4 1 3 2 11
Լաթվիա 2 0 2 1 7
Մոլտաւիա 2 0 2 1 5
Լիթվանիա 2 0 2 0 7
Սան Մարինօ 2 0 2 1 9
Անտորրա 4 0 4 1 11