ԹԵՆԻՍ. ԱՅՍՕՐ ԿԸ ՍԿՍԻ ՊՐՈՒՄՄԱՆԱՅԻ 71-ՐԴ ՄՐՑԱՇԱՐՔԸ

Պրումմանայի դաշտերը, ուր տեղի պիտի ունենան մրցումները (PROFOTO)

Այսօր` երկուշաբթի, 11 յուլիսին, Պրումմանա ակումբին մէջ պիտի սկսի Լիբանանի թենիսի բաժակի 71-րդ մրցաշարքը` մասնակցութեամբ բազմաթիւ տեղացի մարզիկներու:

Այսօրուան մրցումները կը սկսին առաւօտեան ժամը 9:30-ին: Վերջին մրցումները պիտի սկսին ժամը 18:30-ին:

Այսօր մրցում ունին կատարելիք նաեւ երկու հայեր` Արին Քեմիքեան եւ Ժան-Փոլ Քաթարճեան:

Արինի մրցակիցը պիտի ըլլայ Էտուին Սահիուն (ժամը 12:15-ին), իսկ Ժան-Փոլի մրցակիցը` Ղատի Աուատ (յետմիջօրէի ժամը 14:45-ին):

Share this Article
CATEGORIES