ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը 2011 թուականին յայտարարել է «Հայրենի՛ք, քեզ այսպիսին եմ տեսնում» թեմայով նկարչական մրցոյթը:
Հետեւեալ թեմաներով մրցոյթ է յայտարարել Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամը (FPWC)`
– Իմ երազանքների կենդանաբանական այգին:
– Իմ հայրենի բնութիւնը:
– Ես ծառ եմ:
Առաջին մրցոյթին կարող են մասնակցել մինչեւ 14 եւ 14-18, միւսներին` 5-16 տարեկան Հայաստանի եւ սփիւռքի բոլոր հայ երեխաները:
Մասնակցէ՛ք Համահայկական նկարչական մրցոյթներին: Մինչեւ սեպտեմբերի 1-ը տեղադրէք ձեր նկարները www.paintingday.sunchild.org կայքում եւ արժանացէք բազմաթիւ արժէքաւոր մրցանակների:
Յաղթողները կ՛ընտրուեն երկու տարբերակով`
– Համացանցային քուէարկութեամբ:
– Անկախ դատակազմի կողմից:
Մրցոյթների մասին աւելի մանրամասն տեղեկատուութիւն ստանալու համար այցելէք Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան` www.mindiaspora.am եւ Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամի www.paintingday.sunchild.org կայքէջերը:
Հարցերը կարող էք ուղարկել համապատասխանաբար [email protected] եւ [email protected] հասցէներով: