Փինկ Փոնկ. Լիբանանի Ամառնային Ախոյեանութիւն. Պըսէյպես Եւ Հարպ` Տիտղոսակիր
Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին կազմակերպութեամբ տեղի ունեցող փինկ փոնկի ամառնային տարիքային ախոյեանութիւնը հասաւ իր աւարտին, երբ Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցան երիտասարդներու (21 տարեկանէն վար) մրցումները:
Ահմետ Մուսթաֆա Հարպ (Պարաղեմ Նապաթիէ) տիրացաւ տիտղոսին` 3-1 արդիւնքով յաղթելէ ետք Հապիպ Անթունի (Ժամհուր), երրորդ դիրքը գրաւեցին` Երուանդ Թիւթիւնճեան (Անդրանիկ Պէյրութ) եւ Ժաաֆար Մուսա (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա):
Աղջկանց տիտղոսակիրը հանդիսացաւ Մէյսա Պըսէյպես (Անդրանիկ Պէյրութ), որ աւարտականին 3-1 արդիւնքով յաղթեց Մելիսա Սապերի (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա): Երրորդ դիրքը գրաւեցին Էլզա Տաուտ (Ժամհուր) եւ Մարիա Սատեք (Շարթիէ Տար Նուր):
Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը` ներկայութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնի փոխնախագահ Րաֆֆի Մումջողլեանի եւ ֆետերասիոնին այլ անդամներուն:

