Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Փիւնիկ Երեւան` Պարագլուխի Դիրքին Վրայ
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 4-րդ հանգրուանի մրցումներուն գծով իր կատարած մրցումին, Փիւնիկ Երեւան 1 – 0 արդիւնքով յաղթելէ ետք Շիրակի, գրաւեց պարագլուխի դիրքը:
Մրցում մը նուազ կատարած Փիւնիկ, այսպիսով արձանագրեց իր երրորդ յաջորդական յաղթանակը` շնորհիւ Սեզար Ռոմերոյի նշանակած կոլին (60-րդ):
Նոյն արդիւնքով Գանձասար յաղթեց Ալաշկերտի: Սամուէլ Մելքոնեան փենալթիով նշանակեց Գանձասարի կոլը (19-րդ):
Միքա 1 – 1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Բանանցի հետ: Նարեկ Բեքլարեան նշանակեց Միքայի կոլը (31-րդ), իսկ Գէորգ Նռանեան` Բանանցի կոլը (36-րդ):
Վերջապէս, Ուլիս 2 – 0 արդիւնքով յաղթեց Արարատի: Ռատէ Տուկալիչ (43-րդ) եւ Արտակ Ալեքսանեան (50-րդ) նշանակեցին Ուլիսի կոլերը:
Ստորեւ` դասաւորումը.
| Մրց. | Կէտ | |
| 1.- Փիւնիկ | 3 | 9 (5 – 0) |
| 2.- Ուլիս | 3 | 7 (3 – 0) |
| 3.- Գանձասար | 4 | 7 (3 – 3) |
| 4.- Շիրակ | 3 | 6 (3 – 1) |
| 5.- Բանանց | 3 | 4 (4 – 2) |
| 6.- Ալաշկերտ | 4 | 4 (3 – 5) |
| 7.- Միքա | 4 | 2 (2 – 4) |
| 8.- Արարատ | 4 | 0 (2 – 10) |
CATEGORIES Մարզական

