Եուրօ – 2016. Շաբաթավերջի Մրցումներուն Յայտագիրը
Վաղը` կիրակի, 7 սեպտեմբերին կը սկսի Եուրօ-2016-ի ֆութպոլի ախոյեանութիւնը, երբ տեղի կ՛ունենան զտումի մրցումները:
«Ռոյթըրզ» լրատու գործակալութիւնը այս մրցաշարքի սկզբնաւորման նախօրեակին յատուկ յօդուածով մը կ՛անդրադառնայ անոր` նշելով, որ բաղդատմամբ նախորդ մրցաշարքերուն, 2016-ին Ֆրանսայի մէջ տեղի ունենալիք աւարտական հանգրուանի մրցումներուն, 54 խումբերէն 24-ը անոր մասնակցելու իրաւունք կրնան ստանալ, նոյնիսկ եթէ իրենց կատարելիք 10 մրցումէն երկու յաղթանակ արձանագրեն:
Խումբերը բաժնուած են 9 խմբակի: 8 խմբակները կ՛ընդգրկեն վեց խումբ, մինչ 9-րդ խմբակը` հինգ:
Իւրաքանչիւր խմբակի առաջին երկու դիրքերը, ինչպէս նաեւ լաւագոյն երրորդ դիրքը գրաւողը կ՛ապահովեն աւարտական հանգրուանի իրենց տոմսերը, հիւրընկալ երկրին` Ֆրանսայի հետ միասին (ընդամէնը` 20 խումբ):
Անոնց կու գան միանալու երրորդ դիրքը գրաւած ութ խումբերը (իրենց խմբակներուն երրորդը), որոնք իրարու դէմ փլէյ-օֆի մրցում կը կատարեն վերջին չորս տոմսերուն համար, եւ այսպիսով խումբերուն թիւը կ՛ամբողջանայ 24-ի:
Ասիկա առիթ պիտի տայ 26 խումբերու, որոնք ցարդ չեն կրցած այս մրցաշարքի աւարտական հանգրուանին հասնիլ, որ կարենան անոր տոմս մը ապահովել: Այդ 26 խումբերուն կարգին պիտի ըլլայ նաեւ Հայաստան, անշուշտ եթէ կարենայ առաջին երեք դիրքերէն մէկը գրաւել:
Ստորեւ կու տանք Ա. հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով):
| ԿԻՐԱԿԻ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐ | |
| Դ. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Վրաստան – Իրլանտա | 19:00 |
| Գերմանիա – Սկովտիա | 21:45 |
| Ճիպրալթար – Լեհաստան | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Հունգարիա – Հիւսիսային Իրլանտա | 19:00 |
| Ֆարօ կղզիներ – Ֆինլանտա | 21:45 |
| Յունաստան – Ռումանիա | 21:45 |
| Թ. ԽՄԲԱԿ | |
| Դանիա – ՀԱՅԱՍՏԱՆ | 19:00 |
| Փորթուգալ – Ալպանիա | 21:45 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐ | |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Լիւքսամպուրկ – Պիելոռուսիա | 21:45 |
| Սպանիա – Մակեդոնիա | 21:45 |
| Ուքրանիա – Սլովաքիա | 21:45 |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Էսթոնիա – Սլովենիա | 21:45 |
| Սան Մարինօ – Լիթուանիա | 21:45 |
| Զուիցերիա – Անգլիա | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Ռուսիա – Լիխթնշթայն | 19:00 |
| Աւստրիա – Շուէտ | 21:45 |
| Մոնթենեկրօ – Մոլտովա | 21:45 |
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐ | |
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Ղազախստան – Լաթվիա | 19:00 |
| Չեխիա – Հոլանտա | 21:45 |
| Իսլանտա – Կիպրոս | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Անտորրա – Կալես | 21:45 |
| Պոսնիա – Կիպրոս | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Ազրպէյճան – Պուլկարիա | 19:00 |
| Խրուաթիա – Մալթա | 21:45 |
| Նորվեկիա – Իտալիա | 21:45 |

