Քառասնօրեայ. Մօրս Յիշատակին Մայրում Անտոնեան Շխրտըմեանի
ՔՆԱՐ ՇԽՐՏԸՄԵԱՆ-ԳԱՄՊԷՐԵԱՆ
| Հոգիս տխուր է, | |
| աչքերս թաց-թաց, | |
| Ինչպէ՜ս քեզ մոռնամ, | |
| իմ միակ հոգեակ, | |
| Ցաւիս, տանջանքիս | |
| միշտ հոգատար մայր… | |
| Ինչպէս ես ապրիմ, | |
| սիրտս է տխրած, | |
| Յիշելով քեզ միշտ | |
| աչքերուս առաջ… | |
| Կիսաբաց աչքերով | |
| ըսելիքներ շատ, | |
| Կ՛ուզեմ տակաւին շոյել մազերդ, | |
| Յոգնած, կնճռոտած, | |
| կոշտացած ձեռքերդ, | |
| Չեմ կրնար մոռնալ | |
| նայուածքդ սիրուն, | |
| Սրտիս մէջ պահած | |
| խօսքերդ թաքուն, | |
| Բարի՜, իմ քնքուշ, | |
| իմ աննման մայր, | |
| Կ՛ուզեմ քեզ ըսել | |
| աշխարհի վրայ | |
| չկայ մէկը որ | |
| քու տեղդ ըլլայ… | |
| Ափսո՜ս, դուն չկաս | |
| իմ չքնաղ, իմ բարի, | |
| իմ քնքուշ մայր… | |
CATEGORIES Անդրադարձ

