Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Ուլիս Ամրապնդեց Պարագլուխի Իր Դիրքը
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 8-րդ հանգրուանին ծիրին մէջ, Ուլիս 2-1 արդիւնքով յաղթելէ ետք Փիւնիկի, ամրապնդեց պարագլուխի իր դիրքը: Ցարդ անպարտելի միակ խումբը` Ուլիս, իր արձանագրած այս յաղթանակէն ետք վեց կէտի առաւելութիւն մը ունեցաւ իր անմիջական մրցակիցին` Գանձասարի վրայ, որ 1-1 արդիւնքով հաւասարեցաւ Միքայի հետ:
Վարազդատ Հարոյեան (20-րդ` սխալմամբ իր բերդին մէջ) եւ Արտակ Ալեքսանեան (80-րդ) նշանակեցին Ուլիսի կոլերը, իսկ Սեզար Ռոմերօ` Փիւնիկի կոլը (50-րդ` փենալթիով):
Բանանց 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Շիրակի հետ, մինչ Արարատ 2-1 արդիւնքով յաղթելէ ետք Ալաշկերտի, խոյս տուաւ վերջին դիրքէն` իր տեղը զիջելով Միքային, որ միակ խումբն ըլլալով ցարդ յաղթանակ չէ արձանագրած: Իսկ Ուլիս միակ խումբն ըլլալով ցարդ պարտութիւն չէ արձանագրած:
Ստորեւ` դասաւորումը.
|
ՄՐՑ. |
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. |
ԿԷՏ |
|
| 1.- Ուլիս |
8 |
7 | 1 | 0 | 14 | 3 |
22 |
| 2.- Գանձասար |
7 |
4 | 2 | 1 | 12 | 6 |
14 |
| 3.- Փիւնիկ |
7 |
4 | 1 | 2 | 11 | 5 |
13 |
| 4.- Շիրակ |
7 |
3 | 1 | 3 | 7 | 6 |
10 |
| 5.- Բանանց |
7 |
2 | 2 | 3 | 7 | 8 |
8 |
| 6.- Ալաշկերտ |
8 |
2 | 1 | 5 | 6 | 10 |
7 |
| 7.- Արարատ |
8 |
2 | 0 | 6 | 7 | 20 |
6 |
| 8.- Միքա |
8 |
0 | 4 | 4 | 5 | 11 |
4 |

